WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1714142084.9804849624633789062500', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Իսպանիայի Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը - EuFoA

Իսպանիայի Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը

Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ, www.eufoa.am կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իրականացված ուսումնական մի շարք այցերի արդյունքում, Նավարե ինքնավար համայնքի Խորհրդարանը երեկ՝ 2014 թվականի հունիսի 23-ին ընդունել է Հայոց Ցեղասպանությունը:
2014 թվականի հունիսի 23-ին Նավարեի Խորհրդարանի ընդունած այս հռչակագիրը հաստատում է, որ «համաձայն 1987թ. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, որը հետագայում վերահաստատվել է համապատասխան որոշումներով (2002թ. փետրվարի 28-ի և 2004թ. ապրիլի 1-ի բանաձևեր) հայ ժողովրդի կրած տանջանքները հիրավի ցեղասպանություն են»:
«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ այսօրինակ հռչակագրերը եվրոպական կարեկցանքի բացահայտ դրսևորումն են հայ ժողովրդի և նրա կրած տանջանքների նկատմամբ»,- նշում է ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: «ՀԵԲ-ն հպարտ է, որ շնորհիվ իր հարաբերությունների, ավելի ու ավելի է մեծանում եվրոպացի շահագրգիռ անձանց քանակը, ովքեր տեղեկացված են խնդրի կարևորության մասին»,-հավելում է նա:
Սույն հռչակագիրը դատապարտում է 20-րդ դարի սկզբի թուրքական վարչակարգի մշակած քաղաքականությունը և կոչ է անում Թուրքիային «բարիդրացիական և ներդաշնակ հարևանության ոգով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և լուծել սահմանների շուրջ վեճը խաղաղ ճանապարհով»: Բացի այդ, հռչակագիրն ընդգծում է, որ հաշվի առնելով Թուրքիայի կարգավիճակը որպես ԵՄ անդամակցության թեկնածու, այս երկու հիմնախնդիրները (Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը) պետք է անհապաղ լուծվեն:

Նավարեն Ֆրանսիային սահմանակից ինքնավար մարզ է Իսպանիայի հյուսիսում, որը տեղակայված է մոտավորապես Կիպրոսի տարածքի չափ ցամաքին (10, 391 կմ²) և ունի մոտ 650,000 բնակչություն (հավասար է Մոնտենեգրոյի բնակչության քանակին): Այն Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո Հայոց Ցեղասպանությունը ճանաչած չորրորդ շրջանն է Իսպանիայում:
Հռչակագրի տեքստին ամբողջությամ ծանոթանալու համար հետևեք ստորև հղմանը՝
http://www.parlamentodenavarra.es/inicio/comunicacion/dec-inst-polit.aspx?idnoticia=5763

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930