WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1711698537.4066889286041259765625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը քննադատում է արյունալի բախումները Լեռնային Ղարաբաղում - EuFoA

Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը քննադատում է արյունալի բախումները Լեռնային Ղարաբաղում

Ս.թ. ապրիլի 4-ին, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ընդունել է հրատապ բանաձև՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների դադարեցման կոչով: ԵԺԿ պաշտոնապես արտահայտել է «իր խիստ մտահոգությունը» վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծից ստացվող իրադարձությունների առնչությամբ:

Բրյուսելյան «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը (EuFoA, www.EuFoA.am) ողջունելով այս փաստաթղթի ընդունումը, ի դեմս կազմակերպության ղեկավար պրն. Էդուարդո Լորենցո Օչոայի, հայտարարել է, որ «ողջունելի է Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից նման արագ և հստակ արձագանքը ստեղծված իրավիճակին»:

«Հուսանք, որ եվրոպական մյուս կարևոր ինստիտուտները ևս հետևեն ԵԺԿ օրինակին»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այս բանաձևը կարևոր նշանակություն ունի, քանի որ խաղաղության հաստատման բանակցություններում Լեռնային Ղարաբաղին ներկայացնում է որպես բանակցող կողմ: Նշված բանաձևում նաև կոչ է արվում երկու կողմերի զինված ուժերը անհապաղ վերադարձնել իրենց նախնական դիրքերի, ինչպես որ դրանք եղել են ապրիլի 1-ի դրությամբ՝ հղում կատարելով բազմաթիվ այլ եվրոպական կառույցների:

«Վերջապես, բանաձևում նաև նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով և վերահաստատում է «պատրաստակամությունը վերադառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների ձևաչափին՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից: Արդեն իսկ երկու կողմերից կան տասնյակ զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ: Ի հավելումն հրապարակվում են բազմաթիվ դեպքեր ադրբեջանական բանակի կողմից խաղաղ բնակիչներին խոշտանգելու մասին»:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) նշված բանաձևն ընդունել է Բրյուսելում կայացած քաղաքական համաժողովի ընթացքում:
Բանաձևի ամբողջական տեքստին ծանոթանալու համար հետևե՛ք հղմանը՝ http://www.epp.eu/papers/epp-emergency-resolution-on-nagorno-karabakh-conflict/

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031