WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713888502.7826950550079345703125', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պաշտոնական հարցադրումներ է հղում Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ - EuFoA

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պաշտոնական հարցադրումներ է հղում Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցադրումներ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ անդրբեջանական հարձակումների կապակցությամբ:
Հայկական գյուղերում տեղացող ագրեսիայի արդյունքում երեք կանանց զոհերի դեպքերն արդեն դատապարտվել են Եվրոպական խորհդարարանի բազմաթիվ պատգամավորների կողմից անցյալ ուրբաթ օրը:

Ֆրանկ Էնգելն (ԵԽ ԵԺԿ խմբակցություն) իր հարցադրումներում ընդգծում է այն փաստը, որ այս ամիս Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է հարձակում կատարում խաղաղ քաղաքացիների հանդեպ Հայաստանի Հանրապետության հողի վրա: Պատգամավորը դիմում է տիկին Մոգերինիին՝ իր դիրքորոշումը հայտնել ռազմական նման գործողությունների մասին: Էնգելը ընդգծում է նաև, որ ագրեսիայի երկրորդ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների՝ Նյու Յորքում կայանալիք խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների նախաշեմին:
Պարոն Էնգելը, որը նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ է, նշում է Ադրբեջանի հանդեպ Եվրոպական խորհրդարանի կողմից վերջերս հաջորդաբար ընդունված երկու բանաձևերը (2014թ. սեպտեմբեր, 2015թ. սեպտեմբեր)՝ անդրադառնալով մասնավորապես երկրի ղեկավարության հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկություններին:
‹‹Կարծում եմ, որ պարոն Էնգելի քայլը բավականին կարևոր է: Ամբողջ Եվրոպական միությունը պարտավոր է արձագանքել այս ագրեսիային, հատկապես երբ ԵՄ հարևանության և Արևելյան գործընկերության մաս կազմող երկիրը հարձակում է կատարում մյուսի հանդեպ››,- պարզաբանում է ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:
Պարոն Էնգելի հարցադրումնեը կթարգմանվեն Եվրոպական միության աշխատանքային լեզուներով: Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը կհրապարակի իր պատասխանը:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930