WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713459033.4759089946746826171875', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Եվրախորհրդարանի զեկույցը հաստատվում է. խոստումանալից հեռանկարներ Հայաստանի և այլ ԱլԳ երկրների համար - EuFoA

Եվրախորհրդարանի զեկույցը հաստատվում է. խոստումանալից հեռանկարներ Հայաստանի և այլ ԱլԳ երկրների համար

Այսօր՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանի նիստին ներկա պատգամավորների 87%-ը ընդունեց Պավել Կովալի զեկույցը Եվրամիության հետ հարաբերություններում Արևելյան գործընկերության երկրների առաջնահերթությունների գնահատման և կարգավորման վերաբերյալ: Եվրախորհրդարանը (ԵԽ) կոչ է անում ԵՄ-ին անհապաղ իրականացնել Հայաստանի վրա դրական ազդեցություն ունեցող քաղաքականությունները, օրինակ ազատ տեղաշարժի, էներգետիկայի, տրանսպորտի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ոլորտներում:
«Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ ԵՄ ընդլայնման հաջորդական ծրագրերը Հայաստանին ավելի են մոտեցրել ԵՄ-ին: Սա նշանակում է, որ երկրի անվտանգությունը, կայունություն և բարեկեցությունը փոխադարձ ազդեցություն են թողնում Հայաստան-ԵՄ համագործակցության վրա: Ուստի, Հայաստանին և ԱլԳ մնացած երկրներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը չափազանց կարևոր է», — մեկնաբանում է Էդուարդո Լորենցո Օչոան՝ Հայաստանի Եվրոպացի          Բարեկամներ(ՀԵԲ, www.EuFoA.am ) կազմակերպության տնօրենը:
Ըստ Եվրախորհրդի, Արևելյան գործընկերությունը բավարար խթան չի ցուցաբերել բարեփոխումներ և փոփոխություններ կատարելու համար: Այս պատճառով երկրները եվրոպական առավել հստակ հեռանկարի կարիք կունենան, ի թիվս ԵՄ-ի հետ սերտ հաղորդակցության ռազմավարության և ԱլԳ անդամ երկրներին ԵՄ Պատվիրակությունների աջակցության:
Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ԵՄ-ն կոչ է անում փոխնախագահին/գերագույն հանձնակատարին և Արտաքին գործերի եվրոպական ծառայությանը (ԱԳԵԾ) մշակել վստահության ձևավորման ծրագրեր: Նիստերի այս շրջանում Եվրախորհրդարանն արդեն երկրորդ անգամ է քվեարկում «նորարարական միջոցների և մոտեցումների մշակման, այդ թվում հանրային կապերի ռազմավարությունների, պրագմատիկ նախաձեռնությունների, ոչ պաշտոնական կապերի և խորհրդատվությունների շուրջ քննարկումներ ծավալելու օգտին՝ տարածաշրջաններում քաղաքացիական մշակույթ ձևավորելու և հասարակության միջև երկխոսություն խրախուսելու նպատակով»:
Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում Եվրահանձնաժողովին դիտարկել առևտրային հետագա խոչընդոտները կանխելու հավանականությունը նույնիսկ նախքան ԽՀԱԱՀ-երը ստորագրելն ու իրականացնելը: Անցյալ հինգշաթբի Եվրախորհրդի նախագահը հայտարարեց, որ Ուկրաինան հնարավորություն ունի առաջին հերթին ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական, այնուհետև առևտրային մասը:
«Հարկավոր է լրջորեն հաշվի առնել այս երկու նոր գործոնները ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական հիմքերը և բովանդակությունը դիտարկելիս», — ընդգծում է ՀԵԲ-ի տնօրենը և հայտնում իր գոհունակությունը՝ նկատելով ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ ՀԵԲ հետազոտության անդրադարձը ԵՄ-ի զեկույցում:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930