WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713966966.6324789524078369140625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

ԵՄ և Հայաստանը ձգտում են կնքել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը 1 տարում - EuFoA

ԵՄ և Հայաստանը ձգտում են կնքել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը 1 տարում

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը խորապես ողջունում է այն փառասիրական օրակարգը, որ այսօր քննարկվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև, ըստ որի մինչ հաջորդ տարվա նոյեմբերը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության համաժողովը, նոր Ասոցացման համաձայնագրի ՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱԳՀ) բանակցությունները պետք է ավարտված լինեն:

Ավելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոն իր՝ Երևանում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության արևելյան գործընկերության վեհաժողովի այցից առաջ տված հարցազրույցում նշեց, որ «2012թ-ին Հայաստան ԵՄ հարաբերությունները խորացել են: Լավ առաջընթաց է նկատվել Ասոցացման համաձայնագրի բանակցություններում, որը կապահովի Հայաստանի քաղաքական հարաբերություններն ու տնտեսական ինտեգրացիան ԵՄ: Այդ շրջանակներում, հուլիս ամսից սկսած բանակցությունների 3 փուլ է տեղի ունեցել ապագա Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ: Այս համաձայնագրի շնորհիվ 30% կավելանան Հայաստանից դեպի ԵՄ արտահանվող պոտենցիալ ապրանքների ծավալները: Մինչ 2013թ. նոյեմբերը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության համաժողովը, հուսով ենք, որ մոտ կլինենք երկու խմբի բանակցությունների ավարտին»:*

 

«Հայաստանի համար այս զարգացումն առավել արդյունավետ վարչարարություն, բոլորի համար աճի հանարավորություններ ունեցող առավել դինամիկ շուկա և անգամ ժողովրդավարության և մարդու իրավունքների ասպարեզում եվրոպական ստանդարտներ ստեղծելու հնարավորություն է ընձեռում:» — մեկնաբանություններ, ‹‹Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ›› կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Կամբեք: «Հաշվի առնելով դեպի արևելք և արևմուտք փակ սահմաններով աշխարհագրական դիրքը ԽՀԱԱԳՀ-ը թույլ է տալիս Հայաստանին ներսից զարգանալ: Հուսով ենք, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները հստակորեն կնախանշեն այս փոփոխությունների մեկնարկը, և հետո կառավարությունն ուժերը կուղի իրականացման գործընթացին՝ բանակցությունների հետ զուգահեռ: Հայաստանին սա պետք է, և այն հապաղելու ժամանակ չունի»:

 

Հետաքրքիր է ընթերցել Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) եզրակացությունները, որոնք տեղեկություն են նշում Հայաստան-ԵՄ ներկայիս հարաբերությունների բազմաթիվ կողմերի վերաբերյալ:

 

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը ԽՀՀ եզրակացությունները նշում են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական սկզբունքների շրջանակներում. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը հիմնական սկզբունքների շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը, մի կարևոր քայլ է համընդգրկուն խաղաղության հասնելու և այդ խաղաղության հարատևականությունն ու կայունությունը պահպանելու համար; այնուհետև նշում է վերջնական որոշման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունն ապագայում՝ կարգավիճակի վերաբերյալ օրենքով սահմանվող կամքի ազատ դրսևորման վերաբերյալ», 17 պարբերություն:

 

Կոնտակտային գծի (ԿԳ) փխրուն իրավիճակի վերաբերյալ նշում է, «ընդգծում է վստահություն տածելու միջոցներ ստեղծելու արժևորությունը՝ ներառյալ դիպուկահարներին կոնտակտային գծից հեռացնելու պահանջն ըստ ԵԱՀԿ երաշխավորությունների», 18 պարբերություն:

 

Ավելին, փաստատթուղթը ընդգծում է ԵՄ-Հայաստան ընդհանրությունները Լեռնային Ղարաբաղում պալնավորված օդանավակայանի բացման վերաբերյալ, «ողջունում է կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծմանը խթանող բոլոր հայտարարությունները և հիշեցնում է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում պալնավորված օդանավակայանի բացումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս բոլոր կողմերից ստացել են հավաստիացումներ, որ համաձայն միջազգային իրավունքի իրենք մերժում են քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ցանկացած տեսակի սպառնալիք կամ ուժի օգտագործում և կխուսափեն խնդիրը քաղաքականացնելուց», 23 պարբերություն:

 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման վերաբերյալ փաստատուղթը կոչ է անում Թուրքիային կատարել իր պարտականությունները.

 

«Կշտամբում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման երկու համաձայնագրերի չվավերացման համար, որոնք ստորագրվել են 2009թ. Թյուրիխում. այդ համատեքստում բոլոր կողմերին և հատկապես Թուրքիային կոչ է անում իրենց պարտականությունները կատարել, ընդգծում է Թյուրիխի համաձայնագրերի վավերացման կարևորությունն ու ջանքերի ավելացումն առանց նախապայմանների հարաբերությունների նորմալացման խթանմանը, որին կարող է նախորդել միակողմանիորեն փակված սահմանների բացումը», 24 պարբերություն;

 

«հավատում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է կապել և աջակցում է տարածաշրջանային համագործակցություն խթանող բոլոր նախաձեռնությունները. այսպիսով ավարտին հասցնելով տարածաշրջանում որևէ երկրի տնտեսական մեկուսացմանն ուղղված քաղաքականությունը», 25 պարբերություն;

 

«հիշատակում է Եվրոպական խորհրդարանի 1987թ. ընդունած բանաձևը հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, միևնույն ժամանակ քաջալերելի է, որ այս հարցը վերջին տարիներին հենց Թուրքիայում հայտնվել է ազատ և հանրային քննարկումների կիզակետում, որը կարող է նպաստել երկու հարևան ազգերի միջև հաշտեցմանը՝ ապահովելով նրանց խաղաղ համակեցությունն ու երկարատև համագործակցությունը», 26 պարբերություն:

 

* Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզույի հետ հարցազրույցը (Նոյեմբեր 28, 2012):http://www.mediamax.am/en/news/interviews/6368/

 

Մամլո հաղորդագրությունը PDF ձևաչափով բեռնելու համար սեղմե՛ք այստեղ:

ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 13-րդ հանդիպման ‹‹ Վերջնական հայտարարությսւն և խորհրդատվություններ ›› փաստաթուղթը բեռնելու համար սեղմեք այստեղ:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930