WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713573001.6824219226837158203125', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

ԵՄ-ն դեռևս ձախողում է շփումը Արևելյան Եվրոպայի ամենաժողովրդավարական անկլավի հետ - EuFoA

ԵՄ-ն դեռևս ձախողում է շփումը Արևելյան Եվրոպայի ամենաժողովրդավարական անկլավի հետ

Այսօր՝ 2017 թ. մայիսի 3-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպությունը բացառիկ ճեպազրույց է կազմակերպել Բրյուսելում՝ հյուրընկալելով այս տարվա փետրվարին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին մասնակցած դիտորդներին և հնարավորություն տալով ծանոթանալ նրանց գնահատականներին, ինչը կիրառելի կարող է լինել ԵՄ-ի համար հնարավոր եզրակացություններ կատարելու գործում: EuFoA-ի կազմակերպած միջոցառման հյուրերն էին՝

  • Ֆրանկ Էնգել-Եվրախորհրդարանի պատգամավոր (ԵԺԿ, Լյուքսեմբուրգ)
  • Հանս Յոհան Շմիդթ (Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան)
  • Դոկտոր Մայքլ Քամբեք (EuFoA-ի համահիմնադիր)

«Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մշտապես պահանջում են ապահովել շփումը չճանաչված պետությունների ժողովուրդների հետ՝ նրանց խաղաղ ժամանակներին նախապատրաստելու նպատակով: Այդ տեսանկյունից առկա են որոշ հաջողված նախաձեռնություններ, այդուհանդերձ, ԵՄ-ն դեռևս ձախողում է Արևելյան Եվրոպայի ամենաժողովրդավարական անկլավի՝ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հետ շփումը»,-նշել է խորհրդարանական Ֆրանկ Էնգելը:

«Հստակ է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարման մարմինների կողմից մեծ ցանկություն կա կազմակերպելու բնակչության կյանքը՝ ժողովրդավարական պահանջներին համապատասխան, և ԵՄ-ն ու անդամ պետությունները պետք է աջակցեն նրանց այս գործում: Հարևան Ադրբեջանում և Թուրքիայում աճող ավտոտիրական միտումների պարագայում սա ավելի հրատապ հարց է դառնում»,-իր խոսքում մեկնաբանել է Հանս Հանս Յոհան Շմիդթը:

«Մենք հպարտ ենք, որ կարող ենք այսօր ԵՄ որոշում ընդունողներին տրամադրել նման մանրամասն և առաջնային աղբյուրների վրա հիմնած տեղեկություններ Եվրոպայի այն հատվածի մասին, որը Բրյուսելում շատերը նույնիսկ չեն տեսել, սակայն, այն շատ հրատապ է Բրյուսելի համար: Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով, Հարավային Կովկասը կանգնած է Սիրիայում ընթացող ռազմական գործողություններից շատ ավելի լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի առաջ»,-իր եզրափակիչ ելույթում նշել Մայքլ Քամբեքը:

Տեղեկատվություն.

Արցախը, որն ավելի հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ, Եվրոպայի ամենապայթունավտանգ հակամարտությունն է: Այստեղ կրակոցներ են հնչում ամեն օր, իսկ 2016 թ. ապրիլին Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնք հայտնի են «Քառօրյա պատերազմ» անվամբ: Ավտորիտար Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ բնակվող էթնիկ հայկական բնակչությամբ այդ անկլավը հարկադրված է հստակ քայլեր ձեռնարկել՝ իր անվտանգության ապահովման համար: 2017 թ. փետրվարի 20-ին բնակչության մեծամասնությունը կողմ քվեարկեց կիսանախագահական համակարգից նախագահականի անցմանն ու հայկական «Արցախ» անվան վերականգնմանը: EuFoA-ի միջազգային դիտորդական առաքելության ամբողջական վերջնական եզրակացությունը հասանելի է ԱՅՍՏԵՂ: Եզրակացությունը անգլերեն է:

 

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930