Շառլ Ազնավուրը Ժնեւում մրցանակ է հանձնել բարոնուհի Քոքսին

2013թվականի նոյեմբերի 25-ին դեսպան Շառլ Ազնավուրն անձամբ է Քերոլայն Քոքսին հանձնել Շառլ Ազնավուրի անվան մրցանակը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար: Մրցանակը ստեղծվել է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ի (www.EuFoA.org), ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ) կողմից:

Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երեւանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Սրանով պարգեւատրվում է Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատեւ վաստակը: Բարոնուհու հանրաճանաչ գործունեությունը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից եւ մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա: Ժնեւի Club Suisse de la Presse-ում կայցած արարողությանը ներկա էին ԵՀԽ անդամներ դեսպան Հանս-Յոհան ՇՄԻԴԹԸ եւ պատգամավոր Ռենե ՌՈՒՔԵՆ, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային կազմակերպությունների եւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ: ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի համար սա վերջին հանրային ներկայությունն էր այդ դերում մինչեւ նա ՀԿ-ի ղեկավարությունը կփոխանցի Էդուարդո ԼՈՐԵՆՑՈ ՕՉՈԱՅԻՆ եւ Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ:

Մրցանակը, որ պարգեւատրում է 5000եվրոյով, նպատակ ունի խրախուսել եւ քաջալերել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաեւ ցույց տալ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ լավ հարաբերությունների կարեւորությունը:

 

 

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Դեսպան եւ Մաեստրո Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ
«Ես երբեք ելույթներով հանդես չեմ գալիս, որովհետեւ չեմ կարող դա անել ոչ ֆրանսերեն, ոչ հայերեն եւ ոչ էլ անգլերեն: Ես այսօր այստեղ եմ, քանի որ այս կազմակերպությանը հրաշալի եմ համարում հայերիս համար: Որովհետեւ թեւ ես հայկական ծագմամբ ֆրանսիացի եմ, երբ գնում են այնտեղ՝ Հայաստան, նորից հայ եմ դառնում:

Երբ մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք ավելի շատ հայ, թե ֆրանսիացի եմ զգում ինձ, պատասխանում եմ, որ ես կաթնային սուրճ եմ: Կաթը սուրճից առանձնացնելու որեւէ ձեւ չկա:
Ինձ համար սա [մրցանակը] հիանալի միտք է: Այն ամենի համար, ինչ նա [բարոնուհի Քոքսը] կրում է իր ուսերին օգնելու մեզ՝ հայերիս եւ Հայաստանին, շնորհել նրան այս մրցանակը, որ կրում է իմ անունը՝ լրիվ պատահաբար, բայց ես համաձայնեցի, եւ ուրախ եմ շնորհավորել ու հանձնել այս պարգեւը Բարոնուհի Քոքսին: Ահա՛, ես կարողացա ասել այս ամենը»:

Բարոնուհի Քերոլայն ՔՈՔՍ
«Ես ի սրտե ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի եվրոպացի Բարեկամներ: Սա կրկնակի պատիվ եւ կրկնակի ուրախություն է դառնալ այս մրցանակի առաջին ստացողը եւ այսպիսի միջազգայնորեն հայտնի, սիրված եւ հիացմունքի արժանացած Մաեստրոյի կողմից:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցանակի համար, որ շնորհվում է մի ժողովրդի կողմից [հայ ժողովրդի], ում ես անսահման սիրում եւ հարգում եմ առանց խոսքի:
Հայերը միայն չեն գոյատեւում: Դուք գեղեցկություն եք ստեղծում ոչնչացման վայրում մնացած մոխիրներից, ինչը հատկապես հիասքանչ է: Դա Հայաստանի ոգին է. խաղաղության մեջ դուք գեղեցկություն եք ստեղծում ոչնչացման մոխիրներից, ինչը սփոփում է ձեր փոքր հողից անգամ շատ հեռու: Եվ կրկին, դա այն պատճառներից մեկն է, որի համար սիրում եմ Հայաստանը եւ այսօր այնքան ոգեւորված եմ՝ արժանանալու համար այս պատվին»:

 

ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ ՔԱՄԲԵՔ
«Այսօր անձամբ ինձ համար էլ շատ կարեւոր օր է, որովհետեւ սա իմ վերջին հանրային ներկայությունն է՝ որպես Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության Գլխավոր քարտուղար: Տերեվերջին ես կազմակերպությունը կահնձնեմ իմ գործընկերներ Էդուարդոյին եւ Հովհաննեսին, իսկ գալիք տարի կտեղափոխվեմ Գերմանիա իմ ընտանիքի մոտ:
Եվրոպա-Հայաստան խորհուրդը ՀԵԲ-ի առաջին գաղափարներից էր, երբ հիմնեցինք այն մոտ 5 տարի առաջ: Այսօր արդեն Խորհուրդն ունի ավելի քան 20 անդամ Եվրամիության ողջ տարածքից եւ քաղաքական տարբեր շրջանակներից… մենք իսկապես ուզում էին տարածել այն: Մրցանակի գաղափարը երկրորդն էր՝ Խորհրդինից հետո: Եվ ես ուրախ եմ, որ այս երկու գաղափարներից երկրորդն էլ այսօր իրականանում է քանի դեռ ես եմ ղեկավարում կազմակերպությունը: Այս առումով ես անձամբ շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք այս մրցանակը հանձնելու համար եւ իսկապես հույս ունեմ, որ այն կծառայի նրան, ինչի համար նախատեսել ենք. որ այն կփայլի աշխարհում եւ կխրախուսի մարդկանց, որ, այո՛, արժե որեւէ բանել անել հօգուտ Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների»:

 

Դեսպան Հանս-Յոան ՇՄԻԴԹ
«Դուք՝ բարոնուհի Քոքս, խորհրդանշում եք ակնառու քաջություն կարիքավոր մարդկանց օգնելու եւ կայուն աջակցության ծրագրերի հարցում: Որպես Հայաստանում Գերմանիայի դեսպան, ես մեծ հետաքրքրությամբ հետեւում էի ընտրություններում Ձեր դիտորդական առաքելությանը՝ նվիրված քաղաքացիական հասարակությանն ուղղված աջակցությանը եւ հատկապես շեշտադրելով հավաքների ազատության զարգացումը:
Շնորհակալ եմ Ձեզ՝ Շառլ Ազնավուր եւ Քերոլայն Քոքս, որ այս երկրում [Հայաստանում] ստեղծեցիք հետաքրքրություն քաղաքական աջակցության անհրաժեշտության նկատմամբ»:

Լրացուցիչ տեղեկությունների եւ մամլո ամբողջական փաթեթի համար սեղմեք հետեւյալ հղումը

 

Ստորեւ կարող եք տեսնել միջոցառման լուսանկարները

 

Images from the First Awarding Ceremony for the Charles Aznavour Prize

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հուլիսի 2019
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031