WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1733658636.7816751003265380859375', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Միջազգային լրագրողական այց Հայաստան և Արցախ (սեպտեմբերի 15-23) - EuFoA

Միջազգային լրագրողական այց Հայաստան և Արցախ (սեպտեմբերի 15-23)

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 15-ից 23-ը տեղի է ունեցել միջազգային լրագրողական այց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ (Արցախ): Այցի նպատակն էր հնարավորություն ընձեռել եվրոպացի լրագրողներին բացահայտելու Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական տեսանկյունից: Թե՛ Երևանում և թե՛ Ստեփանակերտում լրագրողները հնարավորություն են ունեցել հանդիպելու և հարցազրույցներ ունենալու Հայաստանի և Արցախի հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Արցախում գտնվելու ժամանակ լրագրողները հանդիպումներ են ունեցել Արտաքին գործերի փոխնախարարի, ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև զինվորական հրամանատարության ներկայացուցիչների հետ։ Եվրոպացի լրագրողները ծանոթացան նաև «HALO Trust» կազմակերպության իրականացրած ականազերծման աշխատանքներին և հարցազրույցներ ունեցան ականազերծողների հետ: Կազմակերպվեց այց «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Երևանում լրագրողները ականատես եղան և մասնակից դարձան Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներին։ Նրանք ներկա գտնվեցին Բաղրամյան 26-ի դարպասների բացման հանդիսավոր արարողությանը, որը մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով։ Հանդիպումներ տեղի ունեցան նաև Սփյուռքի փոխնախարարի, Արտաքին գործերի փոխնախարարի, ինչպես նաև Առողջապահության նախարարության՝ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի հետ։ Լրագրողները նաև այցելեցին Ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ հանդիպում ունենալով Ցեղասպանությունից փրկվածի ժառանգների հետ։

Այսպիսով, միջազգային լրագրողական այցը հնարավորություն տվեց ուսումնասիրել և դիտարկել այն քաղաքական, տնտեսական և սոցիալական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում և Արցախում Թավշյա հեղափոխոթյունից հետո։

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Դեկտեմբերի 2024
MO TU WE TH FR SA SU
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031