Միջազգային աղմուկ Ադրբեջանի կողմից ԼՂ ուղղաթիռը խոցելուց հետո

Երեկ Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռը խոցվեց, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի երեք անդամներ: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ ուղղաթիռը խախտել էր Ադրբեջանի օդային սահմանը, ինչի պատճառով այն պայթեցրել են:

 

Ադրբեջանը պարգևատրել է ուղղաթիռը կործանած զինծառայողին երրորդ աստիճանի «Զինվորական վաստակի համար» մեդալով:

 

 

«Մենք դատապարտում ենք բռնության այս նոր պոռթկումը: Մենք կարծում ենք, որ ինչպես միշտ, ադրբեջանական իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար: Այս սադրանքը զրոյացնում է Ադրբեջանի պարտավորությունները: Մենք կարծում էինք, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն կորդեգրի առավել իրատեսական և կառուցողական վարքագիծ: Ընդամենը մի քանի օր հետո խախտելով Ֆրանսիային տված խոտումը, ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց, որ չի կարող վստահելի գործընկեր լինել տարածաշրջանում»,- նշել է ֆրանսիացի ԵԽ պատգամավոր, ՀԵԲ Եվրոպա-Հայաստան խորհրդատվական խմբի անդամ Ֆրանսուա Ռոշեբլոնը:

 

 

«Միջազգային բոլոր կազմակերպություններին պարզ է, որ ադրբեջանական վարչակազմը ձևավորել է տոտալիտար ռեժիմ՝ վախի, ստի և ճնշումների հիման վրա: Ուստի, այն նաև փորձում է չեզոքացնել տարարածաշրջանում ազատության և օրենքի գերակայության ցանկացած քայլ:

 

 

Ադրբեջանը զուր ջանքեր է գործադրում սպառնալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես նաև ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների նրանց իրավունքին՝ խոցելով անզեն ուղղաթիռներ կամ սպանելով խաղաղ քաղաքացիներին, ինչպես պատահեց մի քանի շաբաթ առաջ:Հայտնում եմ իմ խորը ցավակցությունը ուղղաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին», — ավելացրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

 

Միջազգային կամակերպությունների և Եվրախորհրդարանի անդամները ևս հայտնել են իրենց մտահոգությունը:

 

 

Կոկվակում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ԼՂ հակամարտության երկու կողմերին հորդորել է զերծ մնալ հետագա գործողություններից: Նա ասել է. «Մտահոգված լինելով վերջին զեկույցներով Ադրբեջանի զինված ուժերի՝ հայկական ուղղաթիռի խոցման մասին, կարծում եմ, որ անկախ միջադեպի հանգմանքներից, երկու կողմերն էլ պետք է հանգստություն պահպանեն և շարունակեն խնդրի դիվանագիտական լուծման տարբերակների փնտրտուքը»:

 

 

ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է իրողությունը՝ նշելով, «այսօրվա միջադեպերը մեկ անգամ ևս հիշեցնում են, որ հարկավոր է կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը, ինչպես նաև նվազեցնել լարվածությունն ու հարգել հրադադարի պահանջը»:

 

 

Հոկտեմբերի 27-ին Փարիզի հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը պարտավորվեցին «տեղում մեղմել լարվածությունը», սակայն Ադրբեջանը չպահեց այդ խոստումը:

 

 

Քանի որ լարվածությունը կրկին հասել է իր գագաթնակետին (այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ. ամռանը շփման գծում զոհերի քանակը հասել էր առավելագույնին հրադադար կնքելուց հետո), Եվրախորդարանի անդամները ևս հայտնել են իրենց մտահոգությունը:
«ԼՂ-ում զինվորական ուղղաթիռ խոցելը բավականին վտանգավոր և հակամարտության աննախադեպ թեժացում է տարածաշրջանում», — նշել է ԵԺԿ խմբի ԵԽ պատգամավոր, Եվրախորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի փոխնախագահ Ժարոմիր Ստետինան:

 

 

ԵԽ պատգամավոր, ԵԽ Լեռնային Ղարաբաղի խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը հավելել է. «Նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի անզեն ուղղաթիռ խոցելը Ադրբեջանի կողմից 20 տարվա մեջ հրադադարի ամենադաժան խախտումն էր: Սա ոչ միայն Ադրբեջանի կողմից եզակի կոպիտ գործողություն է, այլև մեկ հանգամանք ևս, որը ցանկացած օբյեկտիվ դիտորդի պետք է հուշի, որ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության համատեքստում զենքի չկիրառման պարտավորությունները այլևս կորցրել են իրենց արժեքը:

 

 

Ուղղաթիռի վրա հարձակում իրականացրած զինծառայողին պարգևատրելը «Զինվորական վաստակի համար» մեդալով հիշեցնում է հանցագործ և մարդասպան «հայրենադարձ» Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բռնապետական ռեժիմի կողմից հերոսացնելու և ազգային հերոսի մակարդակի բարձրացնելու մասին: Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի վարչակազմը կրկին խոստացավ զերծ մնալ բռնություններից և ուժի կիրառումից ԼՂ հակամարտության իրական կարգավորման գործընթացում: Երկու շաբաթ անց Ադրբեջանն ապացուցեց, թե ինչ արժեք ունեն նման խոստումները: Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից բռնության այս վերջին դրսևորումը»:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հունվարի 2022
MO TU WE TH FR SA SU
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31