ՀԵԲ-ի տնօրենը դասախոսում է Դուեստոյի համալասարանում միջազգային բիզնես սովորող ուսանողներին
Պարոն Օչոան իր դասախոսությունը վարել է Skype-ի միջոցով հիմնականում միջազգային ուսանողների համար, ովքեր ապրում են Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում:
«Հայաստանը հիանալի օրինակ է, երբ խոսքը վերաբերվում է բիզնես հնարավորություններին: ԱլԳ այլ երկրների համեմատ՝ այն հասել է ԵՄ-ի հետ մոտարկման միջին, եթե ոչ ավելի բարձի մակարդակի»,- ասում է նա: — «Հայաստանում բիզնես փորձ ձեռք բերելը կարող է լրացուցիչ օգտակարություն ունենալ ԱլԳ այլ երկրներում ապագա գործարարության համար»:
Պարոն Օչոան կշարունակի դասախոսել Միջազգային Բիզնեսի մագիստրական ծրագրի ուսանողների համար թե´ ԵՄ-ին եւ թե´ Հայաստանին առնչվող թեմաներով:
Համալսարանի՝ Միջազգային բիզնեսի մագիստրական այս ծրագիրը (MIB) օգնում է ուսանողներին բացահայտել բիզնես հեռանկարներ եւ ռազմավարություններ իրականացնում է ամբողջ աշխարհում: Դուեստոյի համալսարանը շեշտը դնում է ուսուցման գործնական մոտեցման վրա եւ հաջողությամբ պատրաստում է բիզնեսի երիտասարդ մասնագետներ միջազգային մակարդակով:
Վերջին տարիներին պարոն Օչոան դասախոսություններ է վարել Եվրոպայի մի շարք համալսարաններում՝ այդ թվում Ռոշելի առեւտրի բարձրագույն դպրոցում, Հայաստանի ազգային ժողովրդավարության ինստիտուտում, նաեւ Հայաստանի դիվանագիտական դպրոցում, որի հիմնադրմանն անձամբ աջակցել է: Բացի այդ, պարոն Օչոան վերապատրաստման դասընթացներ է վարել Հայաստանի ավագ քաղծառայողների համար:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: