ՀԵԲ-ի կլոր-սեղան քննարկումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ

Այսօր՝ 2014 թվականի մարտի 20-ին, Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ն կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանի հետ՝ անդրադառնալով Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարներին: ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան ողջունեց հյուրերին և խոսքը փոխանցեց վարչապետ Սարգսյանին: Ելույթին հետևեց մասնակիցների աշխույժ քննարկումը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան երեսուն մարդ, որոնք եվրոպական կառույցների, վերլուծական կենտրոնների և ՀԿ-ների ներկայացուցիչներ և դիվանագետներ էին: Հրավիրյալների թվում էին Եվրախորհրդարանի պատգամավորներ և ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) ներկայացուցիչներ:
«ԵՄ-ի և Հայաստանի միջև կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը հասունացել էր դեռևս անցյալ ամռանից: Այս շրջանակներում ՀԵԲ-ը մեկնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պատասխանել ԵՄ պաշտոնյաների հիմնական հարցին, թե «ի՞նչ է Հայաստանը ակնկալում իրենցից»: Տրվելու են պատասխաններ նաև հայկական կողմին, երբ հնչի՝ «ի՞նչ կարող ենք մենք անել ԵՄ-ի հետ միասին» հարցը: Ես համոզված եմ, որ նման մի շարք նախաձեռնությունների, մասնավորապես կլոր-սեղանի շուրջ այսօրվա կարևորագույն քննարկման միջոցով մեր ՀԿ-ն առավել հստակ պարզաբանումներ կտա բարձրացված հարցերին»,- նշեց պարոն Լորենցո Օչոան:
2013 թվականի հուլիսին Հայաստանը ամփոփեց ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք ներառում էին նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) կողմը: Հայաստանի որոշումը միանալու Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային Միությանը, սակայն, խոչընդոտեց համաձայնագրի ստորագրմանը առևտրի բաղադրիչի հետ անհամապատասխանության պատճառով: Այնուամենայնիվ, վերջին չորս տարիների ընթացքում Եվրոպական Միությունն ու Հայաստանը ձևավորել և հասել են համագործակցության բարձր մակարդակի, որի ապացույցն են 2013 թվականի առաջընթացի զեկույցում ԵՄ-ի ընդգծած ձեռքբերումները բազմաթիվ ոլորտներում:
ԵՄ-ն դրական հարաբերություններ է հաստատել արդեն գոյություն ունեցող Մաքսային Միությունների անդամ երկրների հետ, որոնք ընդլայնում են մինչև անգամ տնտեսության և առևտրի ոլորտները, ինչպես օրինակ Ուրուգվայի և Բրազիլիայի դեպքում: Ավելին, անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը ընդունեց Արևելյան Գործընկերության երկրների ԵՄ-ի հետ առևտրի խոչընտոդների դյուրացմանը կոչ անող զեկույցը՝ նույնիսկ նախքան ԵՄ-ի հետ առևտրի համաձայնագրեր ստորագրելը և իրականացնելը: Բացի այդ, վերջերս Եվրախորհրդի նախագահը հայտարարեց Ուկրաինայի՝ Ասոցացման համաձայնագրի սկզբում քաղաքական, այնուհետև առևտրի բաղադրիչի ստորագրման հնարավորության մասին:
Ահա թե ինչու ՀԵԲ-ը նպատակ ունի ձևավորել կառուցողական երկխոսություն ԵՄ-Հայաստան հարաբերություններին նպաստող բոլոր տարրերի շուրջ՝ հնարավոր համագործակցության բոլոր ոլորտներին և ԵՄ-Հայաստան հարաբերությունների թարմացված իրավական հիմքերին ընդառաջ: Նախկինում մեր կազմակերպությունը մի շարք նմանատիպ միջոցառոջմներ է իրականացրել, ի թիվս անցյալ տարի տեղի ունեցած ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի հետ կլոր-սեղան քննարկմանը, ինչպես նաև 2014 թվականի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն»-ում (CES) տեղի ունեցած փետրվարյան միջոցառմանը, որտեղ պարոն Լորենցո Օչոան ներկայացրեց և առաջարկեց քննարկման վերջերս հրապարակված «ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագան» ուսումնասիրության նախնական տարբերակը:
Ստորև կարող եք տեսնել միջոցառման լուսանկարները:

 

EuFoA Roundtable with Armenian Prime Minister Tigran Sargsyan

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031