ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքի հայտարարությունը

Ի պատասխան Nouvelles d’Arménie ամսագրի ապրիլյան համարում (195) տպագրված եւ ՍիվիլՆեթ-ի կայքում (ապրիլի 10, 2013թ.) հրապարակված հոդվածի՝ մեր Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը  հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Կարդալով Nouvelles d’Arménie ամսագրի ապրիլյան համարում (195) տպագրված եւ ՍիվիլՆեթ-ի կայքում (ապրիլի 10, 2013թ.) վերահրատարակված հոդվածը (հայերեն ու անգլերեն թարգմանությամբ)՝ ես վերահաստատում եմ իմ սկզբնական արձագանքը (տե՛ս ստորեւ), որ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակ փոխանցել էի էլեկտրոնային նամակով, եւ որը հրապարակվել էր մեր ֆեյսբուքյան էջում ապրիլի 11-ին: Ավելին, տեղին է նշել, որ Nouvelles d’Arménie-ին առաջարկեցինք այլ հարցեր եւս ուղղել, սակայն նրանք նախընտրեցին այլեւս չհաղորդակցվել մեզ հետ: Իսկ ՍիվիլՆեթը Nouvelles d’Arménie-ին տված իմ պատասխանի ամբողջ պարբերությունը (տե՛ս ստորեւ) չներառեց իր հայախոս ընթերցողներին ուղղված հոդվածի մեջ՝ թարգմանաբար վերահրատարակելով միայն ամսագրի կողմնակալ վերլուծությունը»:
TNS opinion Բրյուսելի մեթոդների և վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը պատասխանել է վերը նշված հոդվածին: Ստորև կարող եք ծանոթանալ նրա պատասխանի հայերեն ամփոփ տարբերակին, իսկ անգլերեն տեքստն ամբողջությամբ կարդալու համար սեղմե´ք այստեղ:
«Տվյալ չորս հարցումներից յուրաքանչյուրի արդյունքում հայ հասարակությանը ներկայացված տվյալները ամբողջովին ճիշտ են: Մենք բարդ մեթոդաբանությամբ հսկել ենք, որպեսզի ո´չ ներգրավված հարցազրուցավարները, ո´չ էլ ուրիշ որևէ մեկը չկարողանան կեղծել արդյունքները: Այս տվյալները կրկնակի ստուգվել են նաև չորս հարցումների միջև ընկած ժամանակահատվածում: Այս գործելակերպը հիմնվում է մի քանի խոշոր միջազգային կառույցների հետ ունեցած մեր մեծ աշխատանքային փորձի վրա: Բնականաբար մեզ չեն ուղղորդել և չէին էլ կարող ուղղորդել հրապարակելու կեղծ արդյունքներ, իսկ համեմատական փոքր այս հարցման համար ստանալիք ցանկացած կաշառքի դիմաց մենք վտանգի չէինք էլ ենթարկի մեր կազմակերպության՝ հարցումների հետազոտության ոլորտում համաշխարհային առաջատարի հեղինակությունը: Մենք ողջունում և հասկանում ենք, որ հայկական ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ, կասկածանքով են վերաբերվում իրենց ներկայացված ընտրական հարցումների տվյալներին, և մենք հրավիրում ենք նրանց, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են հարցման որակով՝ մանրամասն ուսումնասիրել հարցումների տվյալները կամ անցկացման կարգը անմիջապես մեզ հետ:»

Ստորեւ մեջբերում ենք Մայքլ Քամբեքի պատասխանը, որ ուղարկվել է Nouvelles d’Arménie ամսագրին.

 

«Դուք դիմում եք ինձ անանուն մի լրագրողի անունից, ով ցանկանում է գրել հայկական հարցումների մասին՝ առանց նույնիսկ մեկ հարց ուղղելու դրանցից որեւէ մեկի վերաբերյալ, թվարկելով մի շարք մոլորեցնող հարցեր մեր կողմից անըմբռնելի այն մտքի շուրջ, թե որեւէ կազմակերպական կամ ֆինանսական կապ կարող է լինել ՀԵԲ-ի եւ իմ նախկին գործատու Burson-Marsteller-ի միջեւ. հաշվի չի առնվում հանրության համար հասանելի այն տեղեկատվությունը, որ Burson-Marsteller-ը վերջին տարիներին աշխատում էր Ադրբեջանի նախագահ Ալիեւի «Բաքու 2020» նախագծի համար, եւ հարցնելով, թե ինչու եմ իմ ինքնակենսագրության մասին տեղեկություններ թաքցնում, այն դեպքում երբ դրանք հասանելի են անգամ google-ի որոնման արդյունքում:

 

TNS-ի հարցումներից բացի, որոնք միակ ամբողջովին թափանցիկ եւ վերահսկվածն են (քանի որ բոլոր ներկայացուցչական հարցումների շարքում ցույց տվեցին Ր. Հովհաննիսյանի ամենաբարձր վարկանիշը եւ Ս. Սարգսյանի հեղինակության զգալի անկումը), Ձեզ գուցե հետաքրքրի նաեւ մեր գործունեության ավելի բնորոշ ուղղությունները, ինչպիսիք են՝ Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի բանաձեւին ուղղված մեր շարունակական լոբբիստական աշխատանքը, կամ մշտապես մեր կողմից տեղեկատվության տարածումը՝ հակազդելու Ադրբեջանի իշխանությունների կողմից «Խոջալուի ցեղասպանության» ամոթալիորեն անազնիվ տեղեկատվական արշավը, կամ ներկայումս մեր կողմից տեղեկատվության տարածումն ընդդեմ հավասարապես հերյուրանք համարվող Խոջալուի օդանավակայանի PR արշավի, կամ Ստեփանակերտում հակամարտություններ հետազոտող եվրոպացու կողմից իրականացվող մեր մեկամյա շարունակական կրթաթոշակային ծրագիրը, կամ վերջերս լույս տեսած իմ գիրքը՝ «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը. Լեռնային Ղարաբաղ», կամ մեր ընթացիկ լոբբինգը եւ տեղեկատվական արշավը հանուն ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու՝ ձգտելով Հայաստանի ավելի արդյունավետ եւ մրցակցային տնտեսության, ինչպես նաեւ ավելի շատ օրենքների վրա հիմնված եւ բազմակարծիք ժողովրդավարության, կամ գիտնականների եւ որոշում կայացնողների համար դեպի Հայաստան եւ Ղարաբաղ մեր կազմակերպած ճանաչողական այցերը: Սրանք են գործունեության այն ուղղությունները, որոնց վրա էլ ծախսում ենք մեր ժամանակի ու ռեսուրսների ճնշող մեծամասնությունը»:

 

TNS opinion Բրյուսելի մեթոդների և վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը նույնպես պատասխանել է վերը նշված հոդվածին: Ստորև կարող եք ծանոթանալ նրա պատասխանի ամփոփ տարբերակին, իսկ ամբողջությամբ կարդալու համար սեղմե´ք այստեղ:
«Տվյալ չորս հարցումներից յուրաքանչյուրի արդյունքում հայ հասարակությանը ներկայացված տվյալները ամբողջովին ճիշտ են: Մենք բարդ մեթոդաբանությամբ հսկել ենք, որպեսզի ո´չ ներգրավված հարցազրուցավարները, ո´չ էլ ուրիշ որևէ մեկը չկարողանան կեղծել արդյունքները: Այս տվյալները կրկնակի ստուգվել են նաև չորս հարցումների միջև ընկած ժամանակահատվածում: Այս գործելակերպը հիմնվում է մի քանի խոշոր միջազգային կառույցների հետ ունեցած մեր մեծ աշխատանքային փորձի վրա: Բնականաբար մեզ չեն ուղղորդել և չէին էլ կարող ուղղորդել հրապարակելու կեղծ արդյունքներ, իսկ համեմատական փոքր այս հարցման համար ստանալիք ցանկացած կաշառքի դիմաց մենք վտանգի չէինք էլ ենթարկի մեր կազմակերպության՝ հարցումների հետազոտության ոլորտում համաշխարհային առաջատարի հեղինակությունը: Մենք ողջունում և հասկանում ենք, որ հայկական ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ, կասկածանքով են վերաբերվում իրենց ներկայացված ընտրական հարցումների տվյալներին, և մենք հրավիրում ենք նրանց, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են հարցման որակով՝ մանրամասն ուսումնասիրել հարցումների տվյալները կամ անցկացման կարգը անմիջապես մեզ հետ:»

Ի պատասխան Nouvelles d’Arménie ամսագրի ապրիլյան համարում (195) տպագրված եւ ՍիվիլՆեթ-ի կայքում (ապրիլի 10, 2013թ.) հրապարակված հոդվածի՝ մեր Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը ճամփորդության ընթացքում՝ ապրիլի 11-ին, հանդես էր եկել հետեւյալ միջանկյալ հայտարարությամբ.

 

«Ընտանիքիս հետ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակ ինձ հեռախոսով տեղեկացրեցին Nouvelles d’Arménie ամսագրի հոդվածի մասին: Այն հատվածները, որ ընթերցեցին ինձ համար, մեծապես մոլորեցնող են, եւ ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեն: Դեռ մարտին մեզ ուղարկված հարցերը բացահայտում էին, որ փորձ է արվում ստեղծել քաղաքականապես ուղղորդված պատմություն, այլ ոչ ճշմարտություն փնտրել մեր կողմից պատվիրված TNS opinion-ի հարցումների վերաբերյալ: Հարցերից եւ ոչ մեկը այդ հարցումներին չէր վերաբերում:Հունվարին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը Nouvelles d’Arménie-ին հրավիրեց Հայաստան՝ որպես քաղաքականապես եւ կուսակցականապես չեզոք մեր գործունեության մաս, երբ եվրոպական լրատվամիջոցներին հրավիրում էինք լուսաբանելու Հայաստանի ընտրությունները: Այդ ժամանակ մենք դեռ տեղեկություն չունեինք ամսագրի նոր ոճի եւ քաղաքական առաքելության մասին, որն, ինչպես ինձ տեղեկացրեցին, կապված է վերջերս գլխավոր խմբագրի փոփոխության հետ: Ցավում ենք, որ Եվրոպայում ավանդաբար կարևոր Հայաստանի այս ձայնը կորսված է: Մենք պատշաճ կերպով կպատասխանենք արձակուրդից իմ վերադառնալուց հետո՝ գալիք շաբաթվա ընթացքում:

 

Բոլոր նրանք, ովքեր երբեւէ աշխատել են մեզ հետ, տեսել են մեր քաղաքական եւ կուսակցական չեզոքությունը: TNS-ի հարցումները բացարձակ անկախ են եղել, ոչ մի նիշ չի կրել ՀԵԲ-ի ազդեցությունը, յուրաքանչյուր քայլ եղել է թափանցիկ, ինչպես ոչ մի այլ հարցման դեպքում, եւ մենք հիմա էլ հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին՝ TNS-ի եւ մեզ հետ ստուգել ամենը, ինչ կցանկանան: Հայաստանում առաջին անգամ ընտրություններից առաջ հասարակությանը հասանելի դարձան քաղաքական իրադրության իրական տվյալները, ինչպես եւ պետք է լինի ժողովրդավարության պարագայում: Մենք հպարտ ենք այս արդյունքի համար: Բոլոր կողմերի կուսակցական ատիվիստները քննադատում էին այս հարցումներն ամեն անգամ, երբ արդյունքներն իրենց չէին գոհացնում. նախորդ չորս հարցումների դեպքում յուրաքանչյուր կուսակցություն առնվազն մեկ անգամ այդպես վարվեց: Սա քաղաքական խաղի մի մասն է, բայց լրագրողներն ու հասարակական կազմակերպությունները չպետք է դրա գործիքի վերածվեն»:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մայիսի 2022
MO TU WE TH FR SA SU
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031