«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպության միջանկյալ եզրակացությունը Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած հանրաքվեի առնչությամբ

Այսօր՝ փետրվարի 21-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է միջանկյալ եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։ 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրաքվեն նախատեսում է անցում ուժեղ նախագահական համակարգին, ինչպես նաև անվանափոխություն․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ից՝ վերանվանելով «Արցախի Հանրապետություն»։

«Մեր դիտարկումների արդյունքում՝ կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր և այն քաղաքացիների կողմից համարվում էր անհրաժեշտություն՝ Ադրբեջանի կողմից աճող ռազմական վտանգի պայմաններում՝ հատկապես 2016-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո։ Արդյունքները հստակորեն արտահայտում են մարդկանց ընտրությունը, այդուհանդերձ, որոշ զարգացումների հստակ անհրաժեշտություն կա, որը կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ տեղական և միջազգային վստահության աճին»,-ամփոփել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։

Միջանկյալ եզրակացությունը հասանելի է կազմակերպության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով։

Ամբողջական եզրակացությունը կներկայացվի մի քանի շաբաթից։

Հարցազրույցներ կարող են կազմակերպվել նաև մեր առաքելության անդամներ Հանս-Յոխեն Շմիդթ (Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան) և դոկտոր Հանս-Յուրգեն Զահորկայի հետ (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրախորհրդարանի նախկին անդամ)։

 

Տեքստն ամբողջապես հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հուլիսի 2019
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031