Լրագրողական այց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ (սեպտեմբեր 16-23)
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 16-ից 23-ը տեղի է ունեցել միջազգային լրագրողական այց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Այցի նպատակն էր հնարավորություն ընձեռել լրագրողներին բացահայտելու Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական տեսանկյունից:
Լեռնային Ղարաբաղ ուղևորվելու ճանապարհին լրագրողները այցելել են Տաթևի վանք, իսկ վերադարձի ժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Շահումյանի շրջանում գտնվող Դադիվանք:
Լեռնային Ղարաբաղում գտնվելու օրերին լրագրողները այցելել են առաջնագիծ, եղել են Թալիշ գյուղում, ինչպես նաև հանդիպել են Թալիշից տեղահանված հայերի հետ, որոնք այժմ բնակվում են Ալաշանում: Լրագրողները նաև հնարավորություն են ունեցել ծանոթանալու Ղարաբաղում ականազերծում իրականցնող «HALO Trust» կազմակերպությանը և ներկա գտնվելու Քաշաթաղի շրջանում ընթացող ականազերծման աշխատանքներին: Նրանք այցելել են նաև Ստեփանակերտի «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել այնտեղ ընթացող աշխատանքներին:
Երևանում գտնվելու օրերին լրագրողները այցելել են Ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև «IDeA» հիմնադրամի և Aurora մարդասիրական նախաձեռնության գրասենյակ: Թե՛ Ստեփանակերտում և թե՛ Երևանում լրագրողները հնարավորություն են ունեցել հանդիպելու և հարցազրույցներ ունենալու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների, տեղացիների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: