Եվրոպա-Հայաստան խորհրդի մամլո ասուլիսը նախագահական ընտրություններին ընդառաջ

2013թվականի փետրվարի 15-ին Եվրոպա-Հայաստան խորհրդի (ԵՀԽ) մի քանի անդամներ Երևանում հրավիրել էին մամլո ասուլիս, որի ժամանակ ներկայացրեցին 2013-ի փետրվարի 18-ին Հայաստանում ազատ և արդար նախագահական ընտրություներ անցկացնելու իրենց կոչը: Միջոցառմանը ներկա էին մեծ թվով հայաստանյան լրատվամիջոցներ (հղումները՝ ստորեւ):
Ասուլիսի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Հանս-Յոհան Շմիդթը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը հաստատեցին, որ նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը կամրապնդի Հայաստանի դիրքերը քաղաքական և ժողովրդավարական համատեքստում` դարձնելով Հայաստանը գրավիչ և կարևոր գործընկեր Եվրամիության համար: Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները նաև համոզմունք հայտնեցին, որ նախագահական ընտրությունների պատշաճ անցկացումը դրական ազդեցություն կունենա առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու գործընթացի վրա` այդպիսով կարևոր դեր խաղալով դեպի Եվրոպա շարժվող Հայաստանի խոստումնալից ապագայի համար:

 

ԵՀԽ-ի կոչն ամբողջությամբ կարդալու համար սեղմեք այստեղ:

 

Եվրոպա-Հայաստան խորհուրդը հիմնվել է ՀԵԲ-ի կողմից՝ նպատակ ունենալով կամուրջներ ստեղծել Եվրոպայի և Հայաստանի միջև: Խորհրդի մասին մանրամասն տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

 

 

Տեսանյութ՝

ԱրմՆյուզ հեռուստաընկերություն. Եվրոպացի բարեկամների կոչը

 

Հոդվածներ՝

Առավոտ. «Բոլոր թեկնածուները կարծում են, թե իրենք են հաղթելու».Մայքլ Քամբեք

Արմենպրե. Եվրոպա-Հայաստան խորհուրդը ցանկանում է տեսնել նախագահի արդար եւ թափանցիկ ընտրություններ

PanArmenian.net. Եվրոպա-Հայաստան խորհուրդը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում քվեարկել և ուժեղացնել երկիրը

Panorama.am. ԵՀԽ-ն կոչ է անում` ընտրություններն անցկացնել ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ-ի համապատասխան զեկույցների դրույթներով

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հունիսի 2023
MO TU WE TH FR SA SU
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930