Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարություն 2012 թ. մայիսի 6-ին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին

Հայաստանի ընտրությունը

 

Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ), Եվրամիության և միջազգային հանրության հետ համատեղ, անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը 2012 թ. մայիսի 6-ին: Հայաստանի կառավարության, բայց նաև ընդդիմության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունն է ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի և նրա ժողովրդի համար:
Այս ընտրությունները միայն նոր պատգամավորներ ընտրելու օր չեն: Դրանք ազգային կարևորություն ունեցող իրադարձություն են: Անկազմակերպ և ոչ ժողովրդավարական ձևով անցկացված ընտրությունները կթուլացնեն ողջ երկիրը, այն դեպքում երբ լավ կազմակերպված և ազատ ու արդար բնույթ ունեցող ընտրությունները կամրապնդեն երկիրը և աճի ու զարգացման հնարավորություններ կընձեռնեն:
Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին և ողջունում է վերջին տարիների ընթացքում կատարած նշանակալի առաջընթացը: Հայաստանը մեծապես հաղթահարել է 2008 թ. մարտի ճգնաժամը: Հետևելով Եվրոպայի առաջարկություններին` համաներում է իրականացվել, արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսություն է նախաձեռնվել, ընտրական օրենսգիրքն է բարեփոխվել, հավաքների ազատությունն է բարելավվել (ներառյալ` մուտքը Օպերայի հրապարակ), ԵՄ-ի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսություն է սկսվել և ոստիկանության և դատավորների վարքագծի վերաբերյալ մի շարք օրենքներ և ընթացակարգեր են բարելավվել: Բացի այդ, շատ արագ են ընթանում Հայաստանի բանակցություններն ԵՄ-ի հետ նոր Ասոցիացման համաձայնագրի շուրջ: Ներկայումս հանաձայնեցվում է Արտոնագրերի դյուրացման պայմանագիրը ԵՄ-ի հետ և, ինչն առավել էական է, արդեն սկսվել են ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Սա ընձեռնում է Հայաստանին նոր հեռանկարներ և իր տեղը եվրոպական ընտանիքում վերադառցնելու հնարավորություն: Քաղաքականապես, ավելի ու ավելի շատ կուսակցություններ են դաշնակցում իրենց եվրոպացի գործընկերների հետ: Ինչպես և դիտորդների մեծ մասը, ՀԵԽ-ը չէր ակնկալում, որ այդքան դրական քայլեր կիրականացվեն, և չնայած որ դեռ ակնկալիքներ կան հայկական կողմից` մենք ողջունում ենք այն փաստը, որ արդեն այսքան աշխատանք է կատարվել:
Հայաստանը դեռևս լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած և հետևաբար ուժեղ և փորձառու նոր խորհրդարանականների կարիք ունի: Չնայած հարևան Ադրբեջանի սպառնալից և սադրիչ հայտարարություններին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է և պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Թուրքիայի հետ մերձեցման գործընթաց սկսելը խիզախ և դրական քայլ էր, և մինչդեռ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, մենք կարծում ենք, որ գործընթացը պետք է վերսկսվի: Միջազգային ճգնաժամը տնտեսապես հարվածել է Հայաստանին, բայց ներկայումս այն փորձում է վերականգնել իր ուժերը: Արտագաղթը, կոռուպցիան և գնաճը անցյալի ակնհայտ բացթողումներից էին: Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ են փորձառու և Հայաստանի համար հստակ ծրագրային տեսլական ունեցող քաղաքական գործիչներ:
Ձեր քվեն կարող է վճռորոշ լինել Հայաստանի ապագայի համար: Ուստի մենք կոչ ենք անում ընտրողներին լինել ակտիվ, կուսակցությունների ծրագրերի և նրանց քաղաքական գործիչների հմտությունների մասին տեղեկատվություն ձեռք բերել և, ամենից գլխավորը, քվեարկել: Նրանք, ովքեր չեն քվեարկում, չպետք է ավելի ուշ քաղաքականությունից բողոքեն: Նրանք, ովքեր քվեարկում են, կերտում են Հայաստանի ապագան և օգնում են կանխել խարդախության փորձերը: Ոմանց առաջարկվել է սնունդ, նոր ճանապարհներ, վերանորոգված մանկապարտեզ կամ պարզապես գումար իրենց ձայնի դիմաց: Տվե՛ք ձեր ձայնը միայն լավ քաղաքականության դիմաց: Այս ընտրությունները միայն ձեր ընտանիքին կամ համայնքին չեն վերաբերում. ԲՈԼՈՐ ընտանիքները և համայնքները սննդի, ճանապարհների, մանկապարտեզների, աշխատատեղերի, անվտանգության և հեռանկարների կարիք ունեն: Միայն լավ քաղաքականությունն է ի վիճակի տալու այս ամենը, և դրա համար Հայաստանը ձեր ձայնի կարիքը ունի:
Մայիսի 6-ին հայ ժողովուրդը կկանգնի ընտրության առջև: Մենք` ՀԵԽ-ը և Եվրոպան առհասարակ, կհետևենք Հայաստանին և կձգտենք տոնել ժողովրդավարության այս օրը ձեզ հետ:

 

Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամներ.

 

Քորնել Ալմաշի (Հունգարիա) նախկին պատգամավոր

Էլմար Բրոք (Գերմանիա) ԵԽ պատգամավոր

Մասսիմո Կաչիարի (Իտալիա). Միլանի Վիտա Սալուտե Սան Ռաֆաելե համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր

Բեռնար Կուլի (Բելգիա). Լյովենի համալսարանի ռեկտոր

Ագուստին Դիազ դե Մերա (Իսպանիա) ԵԽ պատգամավոր

Ալեքսանդրա Դոբոլյի (Հունգարիա) ԵԽ նախկին պատգամավոր

Ֆրանկ Էնգել (Լյուքսեմբուրգ) ԵԽ պատգամավոր

Տեսսա Հոֆման (Գերմանիա) Բեռլինի ազատ համալսարանի պրոֆեսոր

Մարի Աննա Իսլեռ Բեգին (Ֆրանսիա) ԵԽ նախկին պատգամավոր

Յանիս Կասուլիդես (Կիպրոս) ԵԽ պատգամավոր

Անդրեյ Կովատչյով (Բուլղարիա) ԵԽ պատգամավոր

Պավել Կովալ (Լեհաստան) ԵԽ պատգամավոր

Ռիկարդո Միլյորի (Իտալիա) պատգամավոր

Ժոել լը Մողսեյեք (Ֆրանսիա) Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր

Ստիվն Փաունդ (Միացյալ Թագավորություն) պատգամավոր

Միշել Ռիվազի (Ֆրանսիա) ԵԽ պատգամավոր

Ֆրանսուա Ռոշբլուան (Ֆրանսիա) պատգամավոր

Ֆրանսուա Ռուլանց դու Վիվյե (Բելգիա) սենատոր

Ռենե Ռուքե (Ֆրանսիա) պատգամավոր

Չարլզ Թաննոք (Միացյալ Թագավորություն). ԵԽ պատգամավոր

 

ԵՀԽ-ի հայտարարությունը PDF ձևաչափով բեռնելու համար սեղմե՛ք այստեղ:

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031