ԵԽ պատգամավոր Էնգելը հարցում է ուղղել Եվրոպական հանձնաժողովին ղարաբաղցի ուսանողներին ուսումնական ծրագրերում չներառելու վերաբերյալ

Ֆրանկ Էնգելը Եվրոպական հանձնաժողովին գրավոր հարցում է ներկայացրել ղարաբաղցի ուսանողներին Եվրոպական Միության կողմից հովանավորվող ուսումնական ծրագրերում չներառելու վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի ուսանողները չեն կարող մասնակցել այն փոխանակման ծրագրերին, որոնք հասանելի են ԵՄ հարևան ցանկացած երկրի, այդ թվում նաև Արևելյան գործընկերության տարածքի երիտասարդներին: ԵԽ պատգամավոր Էնգելը ցանկանում է իմանալ, թե ինչ հիմքով են ղարաբաղցի ուսանողներին արգելում մասնակցել այդ ծրագրերին:

Եվրոպական հանձնաժողովը Բոլոնյան գործընթացի լիիրավ անդամ է: Այն բարձրագույն կրթության եվրոպական տարածք է ստեղծել, ուր շուրջ 47 երկրներ համագործակցում են կրթության ոլորտում: Բարձրագույն կրթության եվրոպական տարածքը նաև կարևոր դերակատարում ունի անդամ երկրների միջև ուսանողների և կրթական անձնակազմի միջև շարժունակությունը խթանելու հարցում: Բոլոնիայի գործընթացի վերջին նախարարական համաժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև Եվրոպական հանձնաժողովը, որոշվեց խթանել հակամարտությունների գոտիներում գտնվող ուսանողների և կրթական անձնակազմի փոխանակումը:

Ֆրանկ Էնգելը, ով Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբի նախագահն է, հետաքրքվել է, թե երբ է Եվրոպական հանձնաժողովը նախատեսում իրականացնել այդ պարտավորությունները և Ղարաբաղը ներառել իր կրթական ծրագրերում: Լեռնային Ղարաբաղի համալսարանները դեռ շարունակում են դուրս մնալ այդ համաեվրոպական ծրագրերից, մինչդեռ դրանք հնարավորություն կտան ուսանողներին և կրթական անձնակազմին շփումներ ունենալ այլ երկրների ժողովուրդների հետ և պատկերացում կազմել Եվրոպայի մասին:

‹‹Կրթական փոխանակման ծրագրերը հաջողություններ են գրանցել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների համար››,- ասում է ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: ‹‹Այն իսկապես դրական դեր ունի եվրոպական ինքնության ձևավորման հարցում և ցավալի է, որ ղարաբաղցի ուսանողները դուրս են մնում միայն իրենց ծննդավայր հանդիսացող երկրի կարգավիճակի պատճառով: Վստահ եմ, որ այնպիսի կառուցողական նախաձեռնությունները, ինչպիսին ցուցաբերել է պարոն Էնգելսը, կօգնեն փոխել այս անարդարացի մոտեցումը››:

Տարիների ընթացքում Եվրոպական Միությունը մեկնարկել է կրթության բնագավառում համագործակցությունը խթանող մի շարք ծրագրեր: Tempus ծրագիրը մշակվել է Եվրոպական հարևանների շրջանում բարձրագույն կրթությունը ժամանակակից դարձնելու համար: 2004-2013թթ. Ընթացքում Erasmus Mundus ծրագիրը շուրջ 727 հայ ուսանողների և կրթական անձնակազմի անդամների արտերկրում սովորելու և աշխատելու հնարավորություն է տվել: Աս ծրագիրն այնուհետ փոխարինվել է Erasmus + ծրագրով, որը նպատակ ունի 2014-2020 թվականների ընթացքում արտասահմանում ուսանելու կամ ուսուցանելու համար ֆինանսավորել ավելի քան 4 միլիոն մարդու, և ունի 14.7 միլիոն Եվրոյի հասնող բյուջե:

Այս հարցը, որը շուտով կհանրայնացվի, Եվրոպական հանձնաժողովի կողմից պատասխան կստանա 6 շաբաթվա ընթացքում:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031