Բրյուսելում մեկնարկել է «EuFoA»-ի «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստը
Այսօր` նոյեմբերի 23-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը Բրյուսելում հյուրընկալեց նորընտիր «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստը:
Նիստն անցկացվեց Արևելյան Գործընկերության գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի (ՀԸԳՀ) պատմական ստորագրման իրադրության ֆոնին:
2016 թ. ապրիլին Լեռային Ղարաբաղում քառօրյա պատերազմից հետո կազմակերպության վերաակտիվացումից և 2016 թ. սեպտեմբերին Դիոգո Պինտոյի` «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկը ստանձնելուց ի վեր «EuFoA»-ի գործունեությունը կայուն զարգացում է ապրում:
Արդյունքում նախկին` «Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհուրդը» (EAAC) վերակազմավորվել և վերանվանվել է «Պատվո խորհուրդ»: Վերջինս բաղկացած է ողջ Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող և ազդեցիկ 25 անհատներից, որոնց թվում են եվրոպական և ազգային խորհրդարանների ճանաչված անդամներ, ինչպես նաև Հարավային Կովկասի գծով գիտնական փորձագետներ:
Նորընտիր «Պատվո խորհրդի» անդամները, կիսելով «EuFoA»-ի արժեքներն ու գաղափարները, մեծապես հետաքրքրված են և կարող են ակտիվ դերակատարում ունենալ կազմակերպության կողմից առաջ քաշվող երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրականացման գործում:
«EuFoA»-ի «Պատվո Խորհրդի» անդամների ցուցակը ներբեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: