Այսօր մեկնարկեցին ԽՀԱԱԳ բանակցությունները. ՀԵԲ-ի հետազոտությունը ամենալայն հնարավոր համաձայնության կոչ է անում Հայաստանում:
Այսօր` 2012 թ.-ի մարտի 6-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Բարոզոն և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեցին Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտու անդամակցմանը /ԽՀԱԱԳ/ միտված բանակցությունների մեկնարկը: Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը խրախուսում է այս բանակցությունները և այժմ ողջունում է դրանց մեկնարկը: Այսօր մենք հրապարակում ենք մի հետազոտություն` «Ազատ առևտուր Եվրոպայի հետ. մրցակցություն և աճի խթանում» խորագրով: Այն անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում հասկանալու համար ԽՀԱԱԳ-ն և հայաստանյան իրականությունը:
«ԽՀԱԱԳ-ն Հայաստանի տնտեսությունը խթանելու ներուժ ունի, քանի որ այն կնպաստի անհրաժեշտ բարեփոխումների գործընթացի արագացմանը: Պատշաճ կերպով իրականացվելու դեպքում` այն կարող է առաջարկել մի նոր հեռանկար Հայաստանի տնտեսության համար, ապահովել մուտք դեպի Ընդհանուր Եվրոպական Շուկա, թեթևացնել հայ-թուրքական սահմանի փակ լինելու հետևանքները և, առհասարակ, համապատասխանեցնել Հայաստանի չափանիշները Եվրոպական մակարդակին», — մեկնաբանում է ՀԵԲ-ի ավագ գիտաշխատող Դոկտոր Սարգիս Ղազարյանը:
«Լավ է, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը ցուցաբերեց այն արագությունն ու վճռականությունը, որն անհրաժեշտ էր այս նախագծի գործարկման համար: Այժմ անհրաժեշտ է հայ հասարակությանը բացատրել առավելություններն ու մարտահրավերները և հասարակության մեջ ստեղծել ամենալայն հնարավոր համաձայնությունը: Տաքսու վարորդները, ռեստորանի շեֆ խոհարարները, բանկերը, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև այսպես կոչված օլիգարխները` բոլորը համախմբված են առավել արդյունավետ և աճող շուկայի շահի շուրջ, սակայն բոլորը կհանդիպեն նաև որոշակի փոփոխությունների և երբեմն անհրաժեշտ միանվագ ներդրումների: Որպեսզի այս ամենը հաջողի, երկիրը պետք է համախմբվի այս նոր ընդհանուր նպատակի տեսլականի շուրջ: Եթե սա տեղի ունենա, ապա Հայաստանի տնտեսությունն ի զորու է դառնալու նոր «Արևելքի Նորվեգիա կամ Շվեյցարիա», — մեկնաբանում է ՀԵԲ-ի Գլխավոր Քարտուղար Դոկտոր Մայքլ Կամբեկը:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: