-

Սահմանադրական դատարանը ամրապնդում է մամուլի ազատությունը Հայաստանում
Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը ողջունում է Հայաստանի Սահմանադրական դատարանի այս շաբաթվա որոշումը, որն ամրապնդում է ԶԼՄ - ների ազատությունը: Որոշումը ցուցումներ է տալիս զրպարտության մասին նոր օրենքի մեկնաբանման ուղղությամբ՝ հիմնվելով Կարեն Անդրեասյանի՝ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի վրա:Հրապարակվել է Հինգշաբթի 17 Նոյեմբեր 2011 -

Եվրոպա - Հայաստան խորհրդի հայտարարությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ
Եվրոպա - Հայաստան խորհուրդը իր ջերմագույն և անկեղծ շնորհավորանքներն է հղում Հայաստանի ժողովրդին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, երբ բոլորս տոնում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը: Գտնվելով Եվրոպայի Արևելան հատվածում՝ այս հնագույն քրիստոնեական երկիրը իր հարուստ մշակութային ժառանգությամբ հաջողությամբ ստանձնել է իր երիտասարդ պետության զարգացման խնդիրը:Ոդջ ողերձը ընթերցելու համար սեղմե'ք այստեղ:Հրապարակվել է Չորեքշաբթի 21 Սեպտեմբեր 2011 -

ՀԵԲ-ը երկու հոդված է հրապարակել. ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին և Նավթը և ժողովրդավարությունը Մեծ Բրիտանիա-Ադրբեջան հարաբերություններում
Այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (www.EuFoA.org) հրապարակել է «Նավթը և ժողովրդավարությունը Մեծ Բրիտանիա - Ադրբեջան հարաբերություններում» հարցման արդյունքների վերլուծությունը: Մինչ այդ` Օգոստոսի 31-ին, 2011 թ., լույս էր տեսել մեկ այլ հոդված` նվիրված ԵՄ-ի աջակցության ու զարգացման ծրագրերին Հայաստանում:Հրապարակվել է Հինգշաբթի 8 Սեպտեմբեր 2011 -

«Ղարաբաղյան մեր բանակցությունները զուտ ցուցադրական բնույթ են կրում միջազգային հանրության համար», հայտարարել է Ադրբեջանի Փոխվարչապետը:
Թուրքական ԶԼՄ-ներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի փոխվարչապետ Հասանովը հանդես է եկել ապշեցնող հայտարարությամբ, որտեղ նա բացահայտ ընդունել է, որ «Բաքուն բանակցություններ է վարում Երևանի հետ բացառապես հանուն բանակցությունների, հակառակ դեպքում Ադրբեջանը կպիտակավորվեր որպես հակաժողովրդավարական պետության, եթե չմասնակցեր այդ հանդիպումներին»:Հրապարակվել է Երկուշաբթի 25 Հուլիս 2011 -

Կազանի հանդիպումը հետաձգում է Ղարաբաղի հակամարտության լուծումը, քանի որ Ադրբեջանը կրկին պատերազմի սպառնալիքներ է անում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծ հույսեր եին կապում 2011 թ.-ի հունիսի 25-ի Կազանի գագաթաժողովի հետ՝ բազմիցս նշելով, որ Ղարաբաղի հակամարտության լուծմանը նվիրված փաստաթուղթն այժմ հավասարակշռություն է ստեղծում հակամարտության բոլոր կողմերի կանխադրույթների միջև: Այնուաենայնիվ, անկախ համանախագահների ինտենսիվ ճնշումից, Կազանի գագաթաժողովը չհանգեցրեց սպասված արդյունքներին:Հրապարակվել է Երկուշաբթի 27 Հունիս 2011 -
Եվրախորհրադարանի լսումները հստակեցնում են Ղարաբաղի շուրջ Կազանում կայանալիք գագաթնաժողովի հետ կապված հույսերն ու մտավախությունները
Հունիսի 15-ին, 2011 թ., Ղարաբաղի հակամարտությանը նվիրված Եվրախորհրդարանի լսումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) հույս են հայտնել Կազանի առաջիկա եռակողմ գագաթաժողովի վերաբերյալ՝ նշելով, որ հակամարտությունը Մադրիդյան սկզբունքներով լուծելու շուրջ համաձայնությունը մոտալուտ է:Հրապարակվել է Հինգշաբթի 16 Հունիս 2011 -
Եվրոպան ողջունում է երկխոսությունը Հայաստանում, մինչ իրականացվում է համաներումը
Վերջին երեք օրվա ընթացքում գրեթե բոլոր եվրոպական կառույցները բարձր են գնահատել մայիսի 26-ին (2011 թ.) Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված և 24 ժամվա ընթացքում իրականացված համաներումը: Այս քայլով կառավարությունը ընդառաջ է գնացել Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ)՝ հիմնական երեք ընդդիմադիր ուժերից մեկի պահանջներին:Հրապարակվել է Երկուշաբթի 30 May 2011 -
ՀԵԲ-ը ողջունում է իշխանության և ընդդիմության միջև նոր երկխոսությունը
Հայաստանի Եվրոպացի Բարեկամները ողջունում են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մեկշաբաթյա անսովոր զիջողական հայտարարությունների արդյունքում կատարված առաջին քայլերը երկու ճամբարների միջև իսկական քաղաքական երկխոսություն ծավալելու համար:Հրապարակվել է Ուրբաթ 29 Ապրիլ 2011 -
ՀԵԲ-ը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը ողջունում է Եվրախորհրդարանի նոր բանաձևը Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ: Երեկ` 2011թ.-ի ապրիլի 7-ին, Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևը վերանայում է Եվրոպայի հարևանության քաղաքականության Արևեյլան գործընկերությունը և ամփոփում է Եվրամիության քաղաքականությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հանդեպ: [շարունակությունը կարդալ անգլերեն]Հրապարակվել է Ուրբաթ 8 Ապրիլ 2011 -
ՀԵԲ-ը ողջունում է ՀՀ ոստիկանության` ըննդիմության հետ հնարավոր բախումից խուսափելու քայլը
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը գնահատում է ՀՀ ոստիկանության` հնարավոր բախումից խուսափելու քայլը` թույլատրելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հանրահավաքը շարունակել Ազատության հրապարակում, թեև այն նախապես արտոնված չէր: [շարունակությունը կարդալ անգլերեն]Հրապարակվել է Ուրբաթ 18 Մարտ 2011 -
Սոչիի պայմանագիրը այժմ լիարժեք իրականացման կարիք ունի ԵԱՀԿ-ի հովանու ներքո
Հայաստանի եվրոպացի բարեկամնեը ողջունում են Սոչիի եռակողմ գագաթաժողովի արդյունքները և կոչ են անում լիովին իրականացնել դրանք ԵԱՀԿ հովանու ներքո: «Ռուսաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին կարելի է շնորհավորել, քանի որ սա ևս մեկ կոնկրետ նվաճում է վերջին տարիներին ընթացող բանակցային գործընթացում՝ մասնավորապես, 2009թ.-ի հուլիսի Մադրիդյան սկզբունքների ու Ակվիլայի հռչակագրի ներկայացումից հետո: Այն ժամանակ դա լավ արդյունք էր, սակայն միայն Հայաստանն էր պատրաստ ընդհանուր առմամբ ընդունել Մադրիդյան սկզբունքները: Այս անգամ Բաքուն կարող է վերականգնել իր հանդեպ վստահությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հետ համագործակցության միջոցով՝ ամբողջությամբ կատարելով Սոչիի հայտարարության բոլոր կետերը», ասել է Մայքլ Քեմբեքը՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարը: [շարունակությունը կարդալ անգլերեն]Հրապարակվել է Երկուշաբթի 7 Մարտ 2011 -
Արդյո՞ք Սոչիի գագաթաժողովը կհանգեցնի դիտորդների տեղակայման
Վաղը՝ Մարտի 5-ին, Սոչիում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը: Նման ձևաչափով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Ասրախանում 2010 թ.-ի հոկտեմբերի 27-ին: Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը ողջունում է այս նախաձեռնությունը և հիշեցնում է, որ միջազգային հանրությունը պետք է այժմ գիտակցի իր շահերը տարածաշրջանում, որոնք վտանգված կլինեն խաղաղության բացակայության պայմաններում: [շարունակությունը կարդալ անգլերեն]Հրապարակվել է Ուրբաթ 4 Մարտ 2011 -

Ալիևը հրապարակայնորեն ընդունում է տեղեկատվական պատերազմը Հայաստանի հետ: Պատերազմի նախապատրաստությո՟ւն:
Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստության նշանները խորապես անհանգստացնում են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությանը և միաջազգային ուշադրություն են պահանջում: Ակտիվություն է նկատվել երեք հիմնական ուղղություններում`1. Ակտիվ լոբբիստական և քարոզչական գործունեություն2. Խաղաղության բանակցություններին հակազդող ռազմավարություն` զուգորդված պատերազմի հանրային սպառնալիքներով3. Ծավալուն ռազմական ձեռբերումներԱյս կետերը հաստատող որոշ օրինակներ բերված են մամլո հաղորդագրության մեջ:Հրապարակվել է Չորեքշաբթի 26 Հունվար 2011 -

Հարցում Լեռնային Ղարաբաղում. մարդիկ ցանականում են հրադադարի ռեժիմի ամրապնդում
Այսօր «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը հրապարակում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացված հանրային կարծիքի հարցման Լեռնային Ղարաբաղի հետազոտության արդյունքները: Ինչպես և Հայաստանում անցկացված հարցումը, այս հետազոտությունը ևս ներառում է հարցեր Լեռնային Ղարաբաղի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին: Ողջ զեկույցը ընթերցելու համար սեղմե'ք այտեղ:
Փաստաթուղթը հայերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:
Հրապարակվել է Հինգշաբթի 25 Նոյեմբեր 2010 -

Հայաստանում անց կացված հարցումը լույս է սփռում ԵԱՀԿ-ի հանդեպ ընկալումների և այլ առանցքային քաղաքական հարցերի վրա
Այսօր «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը հրապարակում է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացված հանրային կարծիքի հարցման հայաստանյան արդյունքները: Հայաստանյան հետազոտությունը ներառում է հարցեր Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին: Ողջ զեկույցը ընթերցելու համար սեղմե'ք այտեղ:
Փաստաթուղթը հայերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:
Հրապարակվել է Երեքշաբթի 23 Նոյեմբեր 2010
If you would like to be kept informed of EuFoA activities, please click here.

