AM - DE - EN - FR - IT

ՀԵԲ-ը մամուլում

  • Երախտապարտ հայերը պատվում են Ֆրանսիայի նախագահին

    Սարգիս Ղազարյանի` ՀԵԸ-ի ավագ գիտաշխատողի տեսակետը մեջ է բերվել իտալական Panorama շաբաթաթերթի հոդվածում, որը վերաբերում է հայ հասարակության արձագանքներին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման շուրջ: Ինչպես հաղորդում է շաբաթաթերթը, Ֆրանսիայի Սենատի հաստատումը խանդավառությամբ է ընդունվել Հայաստանում: Երևանում մի մանուկ կնքվել է Ավետիսյան Սարկոզի` Ֆրանսիայի նախագահի պատվին: Անդրադառնալով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ ծավալված բանավեճին` Սարգիս Ղազարյանը նշել է. «Ցիտելով Նոբելյան մրցանակակիր և նախկինում Աուշվից տեղահանված Էլի Վիսելին` յուրաքանչյուր ցեղասպանության վերջին ակտը դրա ժխտումն է»: «Այսպիսով, - շարունակում է Սարգիս Ղազարյանը, - ֆիզիկական ոչնչացմանը հաջորդում է հիշողության մերժումը, զոհերի ինքնության ջնջումը: Իրավասու ենք հարցնել նրանց, ովքեր օգտագործում են խոսքի ազատության փաստարկը Ֆրանսիայում ցեղասպանության ժխտման քրեականացմանը հակազդելու համար, թե արդյոք ժխտողի խոսքի ազատությունը գերակայում է ցեղասպանության զոհերի և նրանց սերունդների հիշողության իրավունքի նկատմամբ»: «Ֆրանսիային սպառնալից հաղորդագրություններ ուղարկելու փոխարեն Անկարան լավ կաներ` ընդուներ իր անցյալը` լսելով սեփական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայներին»: [Բնագիր հոդվածը]
    Հրապարակվել է Երկուշաբթի 30 Հունվար 2012
  • Էրդողանի հիստերիան. արդյո՞ք նա պետք է հրաժական տա

    Հունվարի 25-ին, 2012 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Թուրքիայի արձագանքներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի օրինագիծի շուրջ, որը վավերացվեց Ֆրանսիայի սենատի կողմից 2012 թ.-ի հունվարի 23-ին:
    Հրապարակվել է Չորեքշաբթի 25 Հունվար 2012
  • Ինչու՞ չեն կատարում իրենց «տնայինը»

    Դեկտեմբերի 17-ին, 2011 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և 4 հայկական քաղաքական կուսակցությունների միջև համագործակցությանը:
    Հրապարակվել է Երեքշաբթի 20 Դեկտեմբեր 2011
  • Ծնունդդ շնորհավո՛ր, Հայաստա՛ն

    Սեպտեմբերի 23-ին, 2011 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը՝ նվիրված Հայաստանի անկախության օրվա տոնակատարությանը:

    Հոդվածը ընթերցելու համար սեղմե՛ք այտեղ:
    Հրապարակվել է Երկուշաբթի 3 Հոկտեմբեր 2011
  • «Այս ծրագիրն իրոք հետաքրքիր է և Հայաստանը արժանի է դրան»

    Անցյալ շաբաթ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար դոկտոր Մայքլ Քամբեքը հարցազրույց է տվել PanArmenian.net լրատվական գործակալությանը: Նա կիսել է իր տեսակետները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստանի ու Եվրամիաության միջև ազատ առևտրի համաձայնագրի կարևորության մասին:
    Հրապարակվել է Հինգշաբթի 29 Սեպտեմբեր 2011
  • Սոչիի համաձայնագիրը լավ նորություն է փախստականների և ներքին տեղահանվածների համար

    2011 թ.-ի մարտի 10-ին Մեդիամաքսը (mediamax.am) հրապարակել է Մայքլ Քեմբեքի՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարի, վերլուծական հոդվածը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հոդվածում նա քննարկում է 2011թ.-ի մարտի 5-ի Սոչիի գագաթաժողովից հետո հնարավոր փոփոխությունները փախստականների և ներքին տեղահանվածների համար: [շարունակությունը կարդալ անգլերեն]
    Հրապարակվել է Հինգշաբթի 10 Մարտ 2011
  • Հայր Գրիգորի հայկական խաչակրաց արշավանքը – Իլ Ռեֆորմիստա

    Անցած շաբաթ մի խումբ իտալացի լրագրողներ այցելեցին Հայաստան: Նրանք հնարավորություն ունեցան հանդիպել քաղաքական և քաղաքացիական հասարակության ասպարեզների մի շարք ներկայացուցիչների հետ: Իտալական Իլ Ռեֆորմիստա թերթը մի հոդված է տպագրել՝ գրված Աննա Մացոնեի կողմից: Այն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դրությանը և վերջինիս հետևանքները Հայաստանի վրա:
    Հրապարակվել է Հինգշաբթի 18 Նոյեմբեր 2010
  • Բանավեճ ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև ընդունելու Ադրբեջանի փորձերի շուրջ

    Հայաստանը և Եվրոպան լայնորեն քննարկում էին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ում բանաձև ընդունելու Ադրբեջանի փորձերը, մինչդեռ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը միջազգային մակարդակով ընդունված միակ մարմինն է, որ կարող է զբաղվել այս խնդրով: Աս թեմայով ՀԵԲ-ի հրապարակած մամլո հաղորդագրությունը այս բանավեճի մասն էր կազմում, և ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարը հայկական մամուլին իր տված հարցազրույցում պարզաբանել է ՀԵԲ-ի դիրքորոշումը:
    Հաշվի առնելով միջազգային հանրության, հատկապես Մինսկի խմբի համա-նախագաների դիրքորոշումը՝ Ադրբեջանը քննարկումից հանել է իր ներկայացրած բանաձևի նախագիծը:
    Հրապարակվել է Երկուշաբթի 13 Սեպտեմբեր 2010