AM - DE - EN - FR - IT

Մամլո անկյուն

Եթե ձեր ժամանակը սուղ է, նայե՛ք այստեղ:

Ստորև կարող եք գտնել ՀԵԲ-ի հետ անմիջապես առնչվող մամլո նյութեր: Եթե դուք զեկուցում եք Հայաստանի, Հարավային Կովկասի կամ Եվրոպական հարևանության քաղաքականության /Արևելյան գործընկերության մասին, մենք կարող ենք ձեզ աջակցել: Մի՛ հապաղեք մեզ դիմել:


ՀԵԲ-ի մամլո հաղորդագրությունները

» Դիտել բոլոր

ՀԵԲ-ը մամուլում

  • Երախտապարտ հայերը պատվում են Ֆրանսիայի նախագահին

    Սարգիս Ղազարյանի` ՀԵԸ-ի ավագ գիտաշխատողի տեսակետը մեջ է բերվել իտալական Panorama շաբաթաթերթի հոդվածում, որը վերաբերում է հայ հասարակության արձագանքներին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման շուրջ: Ինչպես հաղորդում է շաբաթաթերթը, Ֆրանսիայի Սենատի հաստատումը խանդավառությամբ է ընդունվել Հայաստանում: Երևանում մի մանուկ կնքվել է Ավետիսյան Սարկոզի` Ֆրանսիայի նախագահի պատվին: Անդրադառնալով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ ծավալված բանավեճին` Սարգիս Ղազարյանը նշել է. «Ցիտելով Նոբելյան մրցանակակիր և նախկինում Աուշվից տեղահանված Էլի Վիսելին` յուրաքանչյուր ցեղասպանության վերջին ակտը դրա ժխտումն է»: «Այսպիսով, - շարունակում է Սարգիս Ղազարյանը, - ֆիզիկական ոչնչացմանը հաջորդում է հիշողության մերժումը, զոհերի ինքնության ջնջումը: Իրավասու ենք հարցնել նրանց, ովքեր օգտագործում են խոսքի ազատության փաստարկը Ֆրանսիայում ցեղասպանության ժխտման քրեականացմանը հակազդելու համար, թե արդյոք ժխտողի խոսքի ազատությունը գերակայում է ցեղասպանության զոհերի և նրանց սերունդների հիշողության իրավունքի նկատմամբ»: «Ֆրանսիային սպառնալից հաղորդագրություններ ուղարկելու փոխարեն Անկարան լավ կաներ` ընդուներ իր անցյալը` լսելով սեփական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայներին»: [Բնագիր հոդվածը]
    Հրապարակվել է Երկուշաբթի 30 Հունվար 2012
  • Էրդողանի հիստերիան. արդյո՞ք նա պետք է հրաժական տա

    Հունվարի 25-ին, 2012 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Թուրքիայի արձագանքներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի օրինագիծի շուրջ, որը վավերացվեց Ֆրանսիայի սենատի կողմից 2012 թ.-ի հունվարի 23-ին:
    Հրապարակվել է Չորեքշաբթի 25 Հունվար 2012
  • Ինչու՞ չեն կատարում իրենց «տնայինը»

    Դեկտեմբերի 17-ին, 2011 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և 4 հայկական քաղաքական կուսակցությունների միջև համագործակցությանը:
    Հրապարակվել է Երեքշաբթի 20 Դեկտեմբեր 2011

» Դիտել բոլոր


If you would like to be kept informed of EuFoA activities, please click here.