-
Երախտապարտ հայերը պատվում են Ֆրանսիայի նախագահին
Սարգիս Ղազարյանի` ՀԵԸ-ի ավագ գիտաշխատողի տեսակետը մեջ է բերվել իտալական Panorama շաբաթաթերթի հոդվածում, որը վերաբերում է հայ հասարակության արձագանքներին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման շուրջ: Ինչպես հաղորդում է շաբաթաթերթը, Ֆրանսիայի Սենատի հաստատումը խանդավառությամբ է ընդունվել Հայաստանում: Երևանում մի մանուկ կնքվել է Ավետիսյան Սարկոզի` Ֆրանսիայի նախագահի պատվին: Անդրադառնալով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ ծավալված բանավեճին` Սարգիս Ղազարյանը նշել է. «Ցիտելով Նոբելյան մրցանակակիր և նախկինում Աուշվից տեղահանված Էլի Վիսելին` յուրաքանչյուր ցեղասպանության վերջին ակտը դրա ժխտումն է»: «Այսպիսով, - շարունակում է Սարգիս Ղազարյանը, - ֆիզիկական ոչնչացմանը հաջորդում է հիշողության մերժումը, զոհերի ինքնության ջնջումը: Իրավասու ենք հարցնել նրանց, ովքեր օգտագործում են խոսքի ազատության փաստարկը Ֆրանսիայում ցեղասպանության ժխտման քրեականացմանը հակազդելու համար, թե արդյոք ժխտողի խոսքի ազատությունը գերակայում է ցեղասպանության զոհերի և նրանց սերունդների հիշողության իրավունքի նկատմամբ»: «Ֆրանսիային սպառնալից հաղորդագրություններ ուղարկելու փոխարեն Անկարան լավ կաներ` ընդուներ իր անցյալը` լսելով սեփական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայներին»: [Բնագիր հոդվածը]Հրապարակվել է Երկուշաբթի 30 Հունվար 2012 -

Աշխարհի Տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 39-րդ տեղը, Եվրոպայում`19-րդը
Հայաստանը զբաղեցրել է 39-րդ տեղը աշխարհում` համաձայն Տնտեսական ազատության այս տարվա ինդեքսին, որը հրապարակվել է Heritage Foundation վերլուծական կենտրոնի եւ The Wall Street Journal թերթի կողմից: Հայաստանի ցուցանիշը կազմել է 68.8, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ մեկ բալ ցածր է: Եվրոպական 43 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 19-րդ տեղը:Հրապարակվել է Հինգշաբթի 26 Հունվար 2012 -

Էրդողանի հիստերիան. արդյո՞ք նա պետք է հրաժական տա
Հունվարի 25-ին, 2012 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Թուրքիայի արձագանքներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի օրինագիծի շուրջ, որը վավերացվեց Ֆրանսիայի սենատի կողմից 2012 թ.-ի հունվարի 23-ին:Հրապարակվել է Չորեքշաբթի 25 Հունվար 2012 -

Ղարաբաղյան եռակողմ բանակցությունների 10րդ փուլը կայացավ Սոչիում
Հունվարի 23-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հանդիպեցին Սոչիում` քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Սա նրանց թվով տասներորդ եռակողմ գագաթնաժողովն էր: Հանդիպման ավարտին կողմերը համատեղ հայտարարություն հրապարակեցին, որում նշված էր, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջխաղացում է արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ։Հրապարակվել է Երեքշաբթի 24 Հունվար 2012 -

Ինչու՞ չեն կատարում իրենց «տնայինը»
Դեկտեմբերի 17-ին, 2011 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և 4 հայկական քաղաքական կուսակցությունների միջև համագործակցությանը:Հրապարակվել է Երեքշաբթի 20 Դեկտեմբեր 2011 -

Հայաստանը հյուրընկալեց Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթը
2011 թ.-ի դեկտեմբերի 3-ին Հայաստանը հյուրընկալեց Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթը, որը կայացավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցույթին մասնակցեցին եվրոպական 13 երկրների ներկայացուցիչներ:Հրապարակվել է Հինգշաբթի 8 Դեկտեմբեր 2011 -

Ֆիլիպ Լեֆորը քննարկում է ղարաբաղյան հակամարտությունը հայ պաշտոնյաների հետ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին այցելել է Հայաստան: Այցի ընթացքում Լեֆորը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:Հրապարակվել է Երեքշաբթի 29 Նոյեմբեր 2011 -

Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը ամրապնդում է ԵՄ-ի բարեփոխումների ջանքերը արևելյան հարևան երկրներում
Սեպտեմբեր 29-30, 2011թ., Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների նրկայացուցիչները հանդիպեցին Վարշավայում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփույի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տասկի հրավերով: Գագաթաժողովը հնարավորություն ընձեռեց մասնակից երկրներին վերահաստատել իրենց նվիրվածությունը Արևելյան գործընկերության հիմնական նպատակներին: Այն հատկապես ընդգծեց քաղաքացիական հասարակության կենտրոնական դերը գործընկերության նպատակների հետապնդման գործում:Հրապարակվել է Երկուշաբթի 3 Հոկտեմբեր 2011 -

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչը այցելում է Հայաստան
Սեպտեմբերի 7-ին, 2011թ., Ֆիլիպ Լեֆորը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչը, Հայաստանում էր տարածաշրջան կատարած իր առաջին այցի շրջանակներում: Այցի ընթացքում Լեֆորը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և Խորհրդարանի խոսնակի հետ:Հրապարակվել է Ուրբաթ 9 Սեպտեմբեր 2011 -

ԱՔԿ-ԵՔԿ համատեղ միջոցառում «Հայաստանը ուշադրության կենտրոնում»
2011 թ.-ի հունիսի 23-ին ՀԵԲ-ի ավագ խորհրդական Պարույր Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Արտաքին քաղաքականության կենտրոնի (ԱՔԿ) կողմից Բրյուսելում կազմակերպված միջոցառմանը «Հայաստանը ուշադրության կենտրոնում»: Կոնֆերանսը, որը կազմակերպվել էր Եվրոպական քաղաքականության կենտրոնի (ԵՔԿ) հետ համատեղ, նպատակ ուներ ինչպես անդրադառնալ երկրի ներկա հիմնախնդիրներին, այնպես էլ երկրի հիմնական մարտահրավերների լուծման համար քաղաքականության առաջարկություններ անել:Հրապարակվել է Չորեքշաբթի 29 Հունիս 2011 -

Զեկույց Հայաստանի վերաբերյալ: Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2010 թ.-ին
Մայիսի 25, 2011, Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը հրատարակել են Հայաստանի վերաբերյալ Զեկույց, որտեղ անդրադարձել են 2010 թ.-ի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման առաջընթացին: Զեկույցը ներկայացնում է Հայաստանի առաջընթացը ԵՀՔ Գործողությունների ծրագրի տարբեր առանցքային հատվածներում:Հրապարակվել է Երկուշաբթի 6 Հունիս 2011 -

Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի անդրանիկ նիստը
Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես կազմավորվել է 2011 թ.-ի մայիսի 3-ին Բրյուսելում: Բելառուսի մասնակցութան ձևաչափի և կանոնակարգի ինտենսիվ քննարկումներից հետո, տեղի ունեցավ վեհաժողովի անդրանիկ հանդիպումը: Վեհաժողովը կսկսի իր աշխատանքը 2011թ.-ի աշնանը: Եվրոնեսթը այժմ ֆորում է հանդիսանում «Արևելյան գործընկերությանը» վերաբերող բոլոր հարցերի խորհրդարանական քննարկաման համար:Հրապարակվել է Ուրբաթ 6 May 2011 -

Շտեֆան Ֆյուլե. «Ուզում ենք տեսնել ավելի մեծ առաջընթաց»
Ապրիլի 28-ին Մեդիամաքսը (mediamax.am) հրապարակել է ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի բացառիկ հարցազրույցը, որտեղ նա գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլը:Հրապարակվել է Հինգշաբթի 28 Ապրիլ 2011 -

Հայաստանը նոր աջակցություն է ստացել Եվրախորհրդարանից
2011 թ.-ի ապրիլի 14-ին Մեդիամաքսը (mediamax.am) հրապարակել է Մայքլ Քեմբեքի՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարի, հոդվածը Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած նոր բանաձևի մասին, որտեղ նա վերլուծում է վերջինիս նշանակուըթյունը Հայաստանի համար:Հրապարակվել է Երկուշաբթի 18 Ապրիլ 2011 -

Սոչիի համաձայնագիրը լավ նորություն է փախստականների և ներքին տեղահանվածների համար
2011 թ.-ի մարտի 10-ին Մեդիամաքսը (mediamax.am) հրապարակել է Մայքլ Քեմբեքի՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարի, վերլուծական հոդվածը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հոդվածում նա քննարկում է 2011թ.-ի մարտի 5-ի Սոչիի գագաթաժողովից հետո հնարավոր փոփոխությունները փախստականների և ներքին տեղահանվածների համար: [շարունակությունը կարդալ անգլերեն]Հրապարակվել է Հինգշաբթի 10 Մարտ 2011 -

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումը ԵԱՀԿ գագաթաժողովում
2010 թ.-ի դեկտեմբերի 1-ին և 2-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) տասնմեկ տարվա ընթացքում իր առաջին գագաթաժողովը կազմակերպեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Գագաթաժողովի մասնակիցները` 68 երկրների առաջատար պաշտոնյաները, անվտանգության մի շարք հարցեր քննարկեցին, որոնց թվում նաև` Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս հարցի շուրջ համատեղ փաստաթուղթ ստորագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների նախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների կողմից:Գագաթաժողովը ավարտվեց «Աստանայի հիշատակալի հրչակագրի» տպագրությամբ, որը վերստին հաստատում է Կազմակերպության հիմանարար արժեքները և սկզբունքները:Հրապարակվել է Չորեքշաբթի 8 Դեկտեմբեր 2010 -

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կատարված հարցման արդյունքների ներկայացումը Բրյուսելում
2010 թ.-ի Նոյեմբերի 29-ին ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը և Բրիտանական Փոփյուլուս ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Քուփերը ներկայացրեցին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ կատարված հարցման արդյունքները: ՀԵԲ-ի Բրյուսելյան գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրավիրյալներին հնարավորություն ընձեռվեց հարցեր տալ իրականացված հարցման արդյունքների վերաբերյալ:Հրապարակվել է Երեքշաբթի 30 Նոյեմբեր 2010 -

ՀԵԲ-ՀԲԸՄ համատեղ կլոր-սեղան քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ
2010թ.-ի Նոյեմբերի 16-ին Հայաստանի Եվրոպացի Բարեկամները (ՀԵԲ) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հետ համատեղ կլոր-սեղան քննարկում կազմակերպեց պարոն Արմեն Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և տիկին Ժաքլին Հեյլի՝ Բաց Հասարակության Ինստիտուտի ներկայացուցչի հետ: Ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները գնահատեցին մարդու իրավունքների պաշտպանի ներդրումը Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործում և իր անկեղծ ու արժանահավատ վերլուծությունը:Հրապարակվել է Երեքշաբթի 16 Նոյեմբեր 2010 -

Եվրոպական հանձնաժողովը ղեկույց է հրապարակում Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ
2010 թ.-ի նոյեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովը հաշվետվություն հրապարակեց Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ: Փաստաթուղթը ներառում էր որոշ կետեր Թուրքիայի և նրա հարևան Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Այս կետերը հիմնականում վերաբերում են մարդու իրավունքների և արտաքին քաղաքականության ոլորտներին:Հրապարակվել է Ուրբաթ 12 Նոյեմբեր 2010 -
Կլոր-սեղան քննարկում Հայաստանի վարչապետի հետ
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց ՀԵԲ-ի Բրյուսելյան գրասենյակը: Իր այցի ընթացքում վարչապետը մասնակցեց կլոր-սեղան քննարկմանը, որին ներկա էին պարոն Ավետ Ադոնցը՝ Հայաստանի դեսպանը Եվրամիությունում և Բելգիայում, պարոն Ներսես Երիցյանը՝ Հայաստանի Տնտեսության նախարարը, ինչպես նաև հետազոտական կենտրոնների, դիվանագիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ:Հրապարակվել է Ուրբաթ 12 Նոյեմբեր 2010 -

Կովկասյան կամերային նվագախմբի համերգը Եվրախորհրդարանում
2010թ.-ի հոկտեմբերի 26-ին Եվրախորհդարանի պատգամավոր Միլան Քաբրնոչը` Եվրոպա-Հայաստան, Եվրոպա-Ադրբեջան և Եվրոպա-Վրաստան պատվիրակությունների նախագահը, կազմակերպեց Կովկասյան կամերային նվագախմբի համերգը Եվրախորհրդարանում: Համերգի կազմակերպիչների թվում էին Հայաստանի Եվրոպացի Բարեկամները, Եվրոպական Պահանողականների և Ռեֆորմիստների խումբը, Հայաստանի Հանրապետության առաքելությունը ԵՄ-ում, Վրաստանի առաքելությունը ԵՄ-ում և ԵՄ-Վրաստան Գործարարական Խորհուրդը:Հրապարակվել է Երեքշաբթի 26 Հոկտեմբեր 2010 -

Ադրբեջանի նախագահն այժմ նաև կասկածի տակ է առնում Հայաստանի Հանրապետության ներկա տարածքը
Կառավարությանը ուղված իր վերջին հայտարարության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանը գտնվում է պատմական Ադրբեջանի տարածքում՝ շեշտելով, որ Զանգեզուրը և Իջևանի խանությունը պատկանում են Ադրբեջանին: Նա նաև կասկացի տակ է դրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ քննարկելով Ղարաբաղ անվանման ծագումը, որպեսզի ապացուցի, թե Ղարաբաղը իրականում պատկանում է Ադրբեջանին: Բացի այդ, նա մեղադրեց Հայաստանին պատմական Ադրբեջանի տարածում երկրորդ հայկական հանրապետություն ստեղծելու համար:Հրապարակվել է Երկուշաբթի 18 Հոկտեմբեր 2010 -

Կլոր-սեղան քննարկում Ընկերակցության համաձայնագրի բանակցությունների շուրջ
Հուլիսի 6-ին ՀԵԲ-ը իր Բրյուսելյան գրասենյակում կլոր-սեղան քննարկում կազմակերպեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների կոմիտեի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Պարոն Գյունար Վիգանդի հետ: Կլոր-սեղան քննարկումը նվիրված էր Եվրամիության և Հայաստանի միջև Ընկերակցության համաձայնագրի մոտալուտ բանակցություններին:Հրապարակվել է Չորեքշաբթի 7 Հուլիս 2010 -

Եվրամիության պաշտոնյաները քննադատում են Լեռնային Ղարաբաղում զինադադարի խախտումը
Հունիսի 17 -ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել զինադադարի խախտում: Միջազգային մարմինները և Եվրամիության պաշտոնյաները արձագանքել են այս դեպքին: Խստորեն քննադատելով պատահարը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները գրավոր հայտարարել են, որ ռազմական ուժի կիրառումը, հատկապես տվյալ պահին, կարող է միայն ընդունվել որպես խաղաղության բանակցությունները տապալելու փորձ:Հրապարակվել է Չորեքշաբթի 23 Հունիս 2010 -

Հայաստանում խիստ բանավեճ է ծագել Եվրախորհրդարանի բանաձևի շուրջ
Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը Հարավային Կովկասի վերաբերյալ խիստ բանավեճի առարկա է դարձել Հայաստանում: Այս առիթով ՀԵԲ-ի հրապարակած մամլո հաղորդագրությունը հաճախակի մեջբերվել է հայկական մամուլում: Ազատություն ռադիոկայանը օգտագործել է ՀԵԲ-ի մամլո հաղորդագրությունը բանաձևին նվիրված իր հոդվածում:Հրապարակվել է Երեքշաբթի 25 May 2010 -

Արդյո՞ք Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը Ապրիլի 24-ին – Իլ Ռեֆորմիստա
Ապրիլի 24-ին Իլ Ռեֆորմիստան հրապարակեց մեր ավագ հետազոտող Սարգիս Ղազարյանի հոդվածը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան:Հրապարակվել է Հինգշաբթի 29 Ապրիլ 2010 -

Հայաստանի նախագահը կանգնեցրել է հայ-թուրքական բանաձևի վավերականացման ընթացքը
Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստացույցով ելույթ է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին, որտեղ նա հայտարարել է, որ կասեցնում է հայ-թուրքական բանաձևի վավերականացումը:Հրապարակվել է Ուրբաթ 23 Ապրիլ 2010 -

Հանդիպում «Հավաքական հիշողություն և ապագա» ֆրանսիական կազմակերպության հետ Եվրախորհրդարանում
ՀԵԲ-ի ներկայացուցիչներ Մայքլ Քեմբեքը և Լիդիա Գռոմաձկան մասնակցեցին «Հավաքական հիշողություն և ապագա» ֆրանսիական կազմակերպության հետ հանդիպմանը: Միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 14-ին Եվրախորհրդարանում և կազմակերպվել էր Ֆրանսիացի պատգամավոր տիկին Միշել Ռիվազիի կողմից: [Շարունակությունը կարդալ Ֆրանսերեն]Հրապարակվել է Երկուշաբթի 19 Ապրիլ 2010 -

ԵՄ-ն նոր խթան է տալիս Հայաստան-Թուրքիա մերձեցման համար
Այս շաբաթ ԵՄ-ն ցուցաբերել է իր աջակցությունը Հայաստանին Եվրամիության Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գլխավոր հանձնակատար Ստեֆան Ֆյուլեի այցով Երևան և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի պաշտոնական հայտարարությամբ: Այս երկու քայլերը Հայաստանի Եվրոպացի բարեկամների Եվրոպա-Հայաստան խորհրդի Եվրոպայի ձայնում փետրվարի 10-ին հարապարակած բաց նամակի արդյունքն էին:Հրապարակվել է Հինգշաբթի 8 Ապրիլ 2010 -

Իլ Ռեֆորմիստան Լեռնային Ղարաբաղի մասին զեկույց է հրապարակել
Իլ Ռեֆորմիստայի վերջին կիրակնօրյա համարում Աննա Մազոնեն մի հուզիչ զեկույց է գրել «Լեռնային Ղարաբաղ - վեճի առարկա հայերի և ադրբեջանցիների միջև» խորագրով, որտեղ նա նկարագրել է Ղարաբաղի և նրա բնակիչների վերջին տարիների պատմությունը:Հրապարակվել է Երկուշաբթի 29 Մարտ 2010 -

Թուրքիայի վարչապետը սպառնում է վտարել 100,000 հայերի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատվել է BBC հեռուստաալիքում տված հարցազրույցում իր արած հայտարարության համար, որտեղ նա սպառնացել է վտարել Թուրքիայում անօրինաբար բնակվող հայերին: Հարցազրույցը շատ հակասական արձագանք է ստացել, նույնիսկ թուրքական մամուլում:Հրապարակվել է Ուրբաթ 19 Մարտ 2010 -

Շվեդական խորհրդարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Մարտի 11-ին, ԱՄՆ-ի ներկայացուցչական պալատի արտաքին գործերի կոմիտեի նույնանման որոշումից մեկ շաբաթ անց, Շվեդիայի խորհրդարանը մի բանաձև ընդունեց, որով նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:Հրապարակվել է Ուրբաթ 12 Մարտ 2010

