Շնորհակալություն ձեր հետաքրքրվածության համար Եվրոպա-Հայաստան հարաբերություններով: Անկախ նրանից` Եվրոպայի հայ բարեկամ եք, թե Հայաստանի եվրոպացի բարեկամ` մեր կազմակերպությունը և այս կայքը ձգտում են աջակցել փոխադարձ սերտ կապերի հաստատմանը: Հայաստանը շատ կարևոր տեղ է գրավում Եվրոպայի օրակարգում, բայց Եվրամիությունը և Հայաստանը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի «Արևելյան գործընկերությունը» և նմանատիպ ծրագրերը զգալի արդյունքներ տան: Մարդիկ Հայաստանում պետք է զգան, որ Եվրամիությունը ձգտում է Հայաստանում դրական փոփոխություների հասնել, իսկ Եվրամիությունը, իր հերթին, պետք է Հայաստանը որպես արժանի ռազմավարական, տնտեսական և մշակութային գործընկեր ընկալի: Վերջին տարիների ընթացքում ծավալված քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը ցույց է տվել, որ նման առաջընթացը հնարավոր է և արդեն իսկ տեսանելի է: «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը ձգտում է նպաստել այս գործընթացի արագացմանը: Մենք աջակցում ենք Հայաստանի և Եվրոպայի գործիչների միջև սերտ կապերի հաստմանը և տեղեկատվություն ենք մատուցում Եվրոպա-Հայաստան հարաբերությունների զարգացման մարտահրավերների և հաջողությունների մասին: Այս կայքի միջոցով կարող եք ծանոթանալ մեր աշխատանքին և հետևել Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունների զարգացման ընթացքին:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել հաճախակի տրվող հարցերի բաժինը:

