Շնորհակալություն ձեր հետաքրքրվածության համար Եվրոպա-Հայաստան հարաբերություններով: Անկախ նրանից` Եվրոպայի հայ բարեկամ եք, թե Հայաստանի եվրոպացի բարեկամ` մեր կազմակերպությունը և այս կայքը ձգտում են աջակցել փոխադարձ սերտ կապերի հաստատմանը: Հայաստանը շատ կարևոր տեղ է գրավում Եվրոպայի օրակարգում, բայց Եվրամիությունը և Հայաստանը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի «Արևելյան գործընկերությունը» և նմանատիպ ծրագրերը զգալի արդյունքներ տան:
-
Չորեքշաբթի 25 Հունվար 2012Էրդողանի հիստերիան. արդյո՞ք նա պետք է հրաժական տա
Հունվարի 25-ին, 2012 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Թուրքիայի արձագանքներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի օրինագիծի շուրջ, որը վավերացվեց Ֆրանսիայի սենատի կողմից 2012 թ.-ի հունվարի 23-ին: -
Երեքշաբթի 24 Հունվար 2012Ղարաբաղյան եռակողմ բանակցությունների 10րդ փուլը կայացավ Սոչիում
Հունվարի 23-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հանդիպեցին Սոչիում` քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Սա նրանց թվով տասներորդ եռակողմ գագաթնաժողովն էր: Հանդիպման ավարտին կողմերը համատեղ հայտարարություն հրապարակեցին, որում նշված էր, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջխաղացում է արձանագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ։ -
Երկուշաբթի 12 Դեկտեմբեր 2011ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: -
Երեքշաբթի 29 Նոյեմբեր 2011Ֆիլիպ Լեֆորը քննարկում է ղարաբաղյան հակամարտությունը հայ պաշտոնյաների հետ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին այցելել է Հայաստան: Այցի ընթացքում Լեֆորը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
![]()
-
Երկուշաբթի 26 Դեկտեմբեր 2011Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի ռազմատենչ հայտարարություններ է անում՝ սպառնալով տարածաշրջանը ուժով ետ գրավել: Ստորև բերված փաստաթուղթը պարունակում է Ալիևի՝ վերջերս արված հայտարարությունները (2007-2010): Հոդվածները ժամանակագրական կարգով են դասավորված:
-
Հինգշաբթի 08 Սեպտեմբեր 2011Նավթը և ժողովրդավարությունը Մեծ Բրիտանիա - Ադրբեջան հարաբերություններում. հարցման արդյունքների վերլուծություն
Սույն հոդվածը վերլուծում է Մեծ Բրիտանիա - Ադրբեջան հարաբերությունները՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մեջ արժեքների կարևորության վերաբերյալ վերջերս կատարված հարցման արդյունքների վրա: Հարցումը անց է կացվել Բրյուսելում գործող Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EFD, www.europeandemocracy.org) պատվերով: -
Չորեքշաբթի 31 Օգոստոս 2011Ծանոթություն ԵՄ - ի աջակցության և զարգացման ծրագրերին Հայաստանում
Այս հոդվածը նվիրված է Հայաստանում ԵՄ - ի զարգացման ծրագրերի լուսաբանմանը և պարզաբանում է ԵՄ-ի համագործակցության մեխանիզմները Արևելյան Եվրոպայի հարևանների նկատմամբ: -
Երեքշաբթի 23 Նոյեմբեր 2010Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացված հանրային կարծիքի հարցում: Հայաստանյան հետազոտության արդյունքները
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ միջազգային մակարդակով առաջին անգամ իրականացվել է հանրային կարծիքի հարցում: Հայաստանում անցկացված հարցումը ներառում է հարցեր Հայաստանի ներքին իրավիճակի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Հայաստանի հետ առնչություն ունեցող այլ միջազգային կառույցների մասին: Փաստաթուղթը անգլերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ: -
Երեքշաբթի 19 Հոկտեմբեր 2010
Ավելի մոտ հայացք ԵՄ-Հայաստան Ընկերակցության համաձայնագրի բանակցություններին
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը հոդված է հրապարակել Հայաստանի և Եվրամիության միջև Ընկերակցության համաձայնագրի բանակցությունների վերաբեևյալ: Այս հոդվածը Ընկերակցության համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ կլոր-սեղան քննարկման արդյունքն է, որը կազմակերպվել էր հուլիսին «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ի կողմից Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների կոմիտեի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Պարոն Գյունար Վիգանդի հետ համատեղ: -
Հինգշաբթի 16 Սեպտեմբեր 2010Եվրոպայի տարբերակները Լեռնային Ղարաբաղի հարցում: Եվրախորհրդարանի տեսակետի վերլուծություն:
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը համառոտ հաշվետվություն է հրապարակել, որն ընդգրկում է ComRes Բրիատանական ընկերության կողմից 2010 թ.-ի Օգոստոսին Եվրախորհրդարանի 100 պատգամավորների միջև անց կացված հարցման արդյունքները՝ զուգորդված լայն քաղաքական վերլուծությամբ: -
Չորեքշաբթի 15 Սեպտեմբեր 2010ComRes-ի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականացված հարցման արդյունքների վերլուծության հավելված
ComRes EuroPoll-ը 2010 թ.-ի հուլիսի 19-ից Օգոստոսի 4-ը հարցում է անց կացրել Եվրախորհրդարանի 100 պատգամավորների միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի կանխարգելման գործում Եվրամիության դերի վերաբերյալ:



