EuFoA-ն հրապարակել է «Հայաստան 2017. քաղաքական դաշտի ներածություն» ուղեցույցը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը ուրախ է ներկայացնելու նոր հրապարակումը Հայաստանի քաղաքական դաշտի մասին: «Հայաստան 2017. քաղաքական դաշտի ներածություն» վերնագրով ուղեցույց- հետազոտությունը դեռևս 2012 թվականին հրապարակված ուղեցույցի թարմացված տարբերակն է: 5 տարի առաջ հրապարակված ուղեցույցը լայնորեն կիրառվել է ԵՄ պաշտոնյաների, քաղաքական գործընթացների հետևորդների, միջազգային հետազոտողների և լրագրողների կողմից: Նրանցից շատերի խնդրանքով մենք որոշեցին պատրաստել ուղեցույցի նոր տարբերակը՝ այս տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սույն ուղեցույցի միջոցով կարելի է տեղեկատվություն ստանալ առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի և նրանց ծրագրերի մասին: Ներկայացվել են հետևյալ կետերը՝

  • Կուսակցության կամ դաշինքի հիմնադրման պատմությունը, կառուցվածքն ու առաջնորդները,
  • Կուսակցության կամ դաշինքի ծրագրային դրույթները՝ արտաքին և տնտեսական քաղաքականության շեշտադրմամբ,
  • Եվրոպական ծրագրերն ու ԵՄ հետ առնչությունները:

Այս ուղեցույցի միջոցով նաև կարճ և մատչելի ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ընտրական նոր օրենսգրքի գլխավոր փոփոխությունները:

«Ես անակնկալի եկա, երբ իմացա, որ փոփոխված ընտրական օրենսգրքով նախատեսում է յուրաքանչյուր քառյակում առնվազն մեկ կին թեկնածու ներգրավվել: Մեր հետազոտությունը ուշագրավ արդյունքներ է գրանցել, ուստի ես համոզված եմ, որ սա ոչ միայն օգտակար, այլ նաև հետաքրքիր աշխատանք է»,-մեկնաբանել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930