EuFoA-ի արձագանքը «Միջազգային ճգնաժամային խմբի»՝ 2017 թ․ հունիսի 1-ին «Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում» զեկույցի որոշ մեջբերումների վերաբերյալ

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպությունը ցանկանում է արձագանքնել «Միջազգային ճգնաժամային խմբի» (ՄՃԽ)՝ 2017 թ․ հունիսի 1-ին հրապարակված «Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ համապարփակ և ընդարձակ զեկույցի որոշ կետերին, որտեղ, մասնավորապես, մեջբերված է մեր կազմակերպության անունը։

2016 թ․ նոյեմբերին կազմակերպության կայքում հրապարակված «Հարցումներ ԼՂՀ-ում․2015-2016 թթ․ համեմատական արդյունքներ» հետազոտական աշխատանքը իրականացվել է ոչ թե EuFoA-ի, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պատվերով։

2016 թ․ նոյեմբերի 17-ին EuFoA-ի բրյուսելյան գրասենյակը հյուրընկալել է քննարկում՝ ներկայացնելով հետազոտության արդյունքները։ Այդուհանդերձ, կազմակերպությունը որևէ ներգրավվածությունը չունի հետազոտության իրականացման գործընթացում։

EuFoA-ն քաղաքականապես չեզոք կազմակերպություն է և իր գործունեության շրջանակներում որևէ կերպով հանդես չի գալիս որպես Հայաստանի կառավարության խոսնակ։ Մեր նպատակն է խրախուսել քննարկումներ ու բանավեճեր Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ, այլ ոչ թե ներկայացնել Հայաստանի իշխանությունների կամ տարածաշրջանային այլ պետությունների ղեկավար մարմինները տեսակետները արտաքին լսարանին։

Բովանդակային առումով, ՄՃԽ-ի զեկույցը հղում է կատարել վերոնշյալ հետազոտության 21-րդ էջին, որտեղ ներկայացվում է ԼՂ հանրային պատկերացումները որոշ հարցերի վերաբերյալ, մինչդեռ արտագաղթի հավանականության/տրամադրվածության մասին խոսվում է 37-րդ էջում։

37-րդ էջում ներկայացված է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտ 70%-ը «միանշանակ ոչ» է ասել արտագաղթելու վերաբերյալ հարցին։ Եթե դրան գումարենք նաև «հավանաբար ոչ» պատասխանողների թիվը, ապա կստանանք՝ բնակչության 79%-ը չի ցանկանում արտագաղթել։ Այդ ցուցանիշը 1,8%-ով ավելին է՝ համեմատած 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ առկա արդյունքների հետ։

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930