WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1711720330.7555201053619384765625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Նորություններ Archives - Page 12 of 13 - EuFoA

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումը ԵԱՀԿ գագաթաժողովում

2010 թ.-ի դեկտեմբերի 1-ին և 2-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) տասնմեկ տարվա ընթացքում իր առաջին գագաթաժողովը կազմակերպեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Գագաթաժողովի մասնակիցները` 68 երկրների առաջատար պաշտոնյաները, անվտանգության մի շարք հարցեր քննարկեցին, որոնց թվում նաև` Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս հարցի շուրջ համատեղ փաստաթուղթ ստորագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների նախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների կողմից: Գագաթաժողովը ավարտվեց «Աստանայի հիշատակալի հրչակագրի» տպագրությամբ, որը վերստին հաստատում է Կազմակերպության հիմանարար արժեքները և սկզբունքները: Read more

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կատարված հարցման արդյունքների ներկայացումը Բրյուսելում

2010 թ.-ի Նոյեմբերի 29-ին ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը և Բրիտանական Փոփյուլուս ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Քուփերը ներկայացրեցին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ կատարված հարցման արդյունքները: ՀԵԲ-ի Բրյուսելյան գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրավիրյալներին հնարավորություն ընձեռվեց հարցեր տալ իրականացված հարցման արդյունքների վերաբերյալ:   Read more

ՀԵԲ-ՀԲԸՄ համատեղ կլոր-սեղան քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ

2010թ.-ի Նոյեմբերի 16-ին Հայաստանի Եվրոպացի Բարեկամները (ՀԵԲ) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հետ համատեղ կլոր-սեղան քննարկում կազմակերպեց պարոն Արմեն Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և տիկին Ժաքլին Հեյլի՝ Բաց Հասարակության Ինստիտուտի ներկայացուցչի հետ: Ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները գնահատեցին մարդու իրավունքների պաշտպանի ներդրումը Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործում և իր անկեղծ ու արժանահավատ վերլուծությունը:   Read more

Եվրոպական հանձնաժողովը ղեկույց է հրապարակում Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ

2010 թ.-ի նոյեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովը հաշվետվություն հրապարակեց Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ: Փաստաթուղթը ներառում էր որոշ կետեր Թուրքիայի և նրա հարևան Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Այս կետերը հիմնականում վերաբերում են մարդու իրավունքների և արտաքին քաղաքականության ոլորտներին:   Read more

Կլոր-սեղան քննարկում Հայաստանի վարչապետի հետ

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց ՀԵԲ-ի Բրյուսելյան գրասենյակը: Իր այցի ընթացքում վարչապետը մասնակցեց կլոր-սեղան քննարկմանը, որին ներկա էին պարոն Ավետ Ադոնցը՝ Հայաստանի դեսպանը Եվրամիությունում և Բելգիայում, պարոն Ներսես Երիցյանը՝ Հայաստանի Տնտեսության նախարարը, ինչպես նաև հետազոտական կենտրոնների, դիվանագիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ:   Read more

Կովկասյան կամերային նվագախմբի համերգը Եվրախորհրդարանում

2010թ.-ի հոկտեմբերի 26-ին Եվրախորհդարանի պատգամավոր Միլան Քաբրնոչը` Եվրոպա-Հայաստան, Եվրոպա-Ադրբեջան և Եվրոպա-Վրաստան պատվիրակությունների նախագահը, կազմակերպեց Կովկասյան կամերային նվագախմբի համերգը Եվրախորհրդարանում: Համերգի կազմակերպիչների թվում էին Հայաստանի Եվրոպացի Բարեկամները, Եվրոպական Պահանողականների և Ռեֆորմիստների խումբը, Հայաստանի Հանրապետության առաքելությունը ԵՄ-ում, Վրաստանի առաքելությունը ԵՄ-ում և ԵՄ-Վրաստան Գործարարական Խորհուրդը:   Read more

Ադրբեջանի նախագահն այժմ նաև կասկածի տակ է առնում Հայաստանի Հանրապետության ներկա տարածքը

Կառավարությանը ուղված իր վերջին հայտարարության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանը գտնվում է պատմական Ադրբեջանի տարածքում՝ շեշտելով, որ Զանգեզուրը և Իջևանի խանությունը պատկանում են Ադրբեջանին: Նա նաև կասկացի տակ է դրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ քննարկելով Ղարաբաղ անվանման ծագումը, որպեսզի ապացուցի, թե Ղարաբաղը իրականում պատկանում է Ադրբեջանին: Բացի այդ, նա մեղադրեց Հայաստանին պատմական Ադրբեջանի տարածում երկրորդ հայկական հանրապետություն ստեղծելու համար: Read more

Կլոր-սեղան քննարկում Ընկերակցության համաձայնագրի բանակցությունների շուրջ

Հուլիսի 6-ին ՀԵԲ-ը իր Բրյուսելյան գրասենյակում կլոր-սեղան քննարկում կազմակերպեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների կոմիտեի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Պարոն Գյունար Վիգանդի հետ: Կլոր-սեղան քննարկումը նվիրված էր Եվրամիության և Հայաստանի միջև Ընկերակցության համաձայնագրի մոտալուտ բանակցություններին:   Read more

Եվրամիության պաշտոնյաները քննադատում են Լեռնային Ղարաբաղում զինադադարի խախտումը

Հունիսի 17 -ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել զինադադարի խախտում: Միջազգային մարմինները և Եվրամիության պաշտոնյաները արձագանքել են այս դեպքին: Խստորեն քննադատելով պատահարը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները գրավոր հայտարարել են, որ ռազմական ուժի կիրառումը, հատկապես տվյալ պահին, կարող է միայն ընդունվել որպես խաղաղության բանակցությունները տապալելու փորձ:   Read more

Հայաստանում խիստ բանավեճ է ծագել Եվրախորհրդարանի բանաձևի շուրջ

Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը Հարավային Կովկասի վերաբերյալ խիստ բանավեճի առարկա է դարձել Հայաստանում: Այս առիթով ՀԵԲ-ի հրապարակած մամլո հաղորդագրությունը հաճախակի մեջբերվել է հայկական մամուլում: Ազատություն ռադիոկայանը օգտագործել է ՀԵԲ-ի մամլո հաղորդագրությունը բանաձևին նվիրված իր հոդվածում:   Read more

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031