WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713866384.8193800449371337890625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Ռիգայի գագաթնաժողովը ամրապնդեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները - EuFoA

Ռիգայի գագաթնաժողովը ամրապնդեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Մայիսի 22-ին՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ամփոփվեցին ԱլԳ երկրների՝ մինչ այժմ արձանագրած ձեռքբերումները և ընդգծվեցին նպատակներն ու առաջնահերթությունները մինչև մյուս գագաթնաժողով:

«Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ողջունում է այս հայտարարությունը: «Հայաստանը և ԵՄ-ն կարծես թե միասին աշխատում են երկուստեք կարևոր հարցերում փոխըմբռնման հաստատման համար, և սա հույս է ներշնչում, որ շուտով կմեկնարկեն կողմերի միջև համագործակցության նոր իրավական հիմքի բանակցությունները»,- այս առիթով մեկնաբանում է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

Մայիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց սկսել բանակցային գործընթացը՝ այսպիսով ճանապարհ հարթելով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հաստատման համար: Ռիգայի գագաթնաժողովը ողջունում է «ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում»: Հայտարարության մեջ թվարկվում է ավելի սերտ համագործակցության մի քանի ոլորտներ՝ այդ թվում նաև Հայաստանի առաջխաղացո

ւմը E5P-ին (Արևելյան եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի պահպանման համագործակցություն) միանալու գործընթացին:

Ինչ վերաբերում է շարժունակության վերաբերյալ հարցերին՝ Հայաստանը առաջխաղացում է գրանցել Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կիրառման գործընթացում: Այս առումով գագաթնաժողովի մասնակիցները «ակնկալում են պատշաճ ժամանակահատվածում քննարկել Հայաստանի հետ վիզաների երկխոսության մեկնարկի հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է կայուն առաջընթաց գրանցել Վիզաների դյուրացման համաձայնագրի լիակատար կիրարկման հարցում»:

Հայաստանը նաև շուտով ավարտին կհասցնի «Հորիզոն 2020» գիտելիքի, նորարարարության և կայուն զարգացման վերաբերյալ ծրագրին միանալու գործընթացը: ՀՀ-ն նաև հնարավորություն կունենա միանալու ԵՄ-ի՝ ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագրին: Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները «ակնկալում են հնարավորինս սեղմ ժամկետներում ազդարարել ԵՄ-Հայաստան ավիացիայի համաձայնագրի բանակցությունների մեկնարկը»:

«Հայտարարության մեջ նշված ԵՄ-Հայաստան համագործակցության ոլորտներից յուրաքանչյուրը՝ շարժունակություն, նորարարու

թյուն, ձեռնարկատիրություն, մրցունակություն և ավիացիա, կնպաստեն դրական և շոշափելի արդյունքների արձանագրմանը Հայաստանի զարգացման գործընթացում՝ այսպիսով բարելավելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդհանուր պատկերը»,_ հավելում է Էդուարդո Լորենցո Օչոան:

Հայտարարությունը նաև ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դրույթներ, որոնք, մասնավորապես, վերահաստատում են «իր լիարժեք աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավո

րմանն ուղղված Մինսկի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ներառյալ 2009թ.-ից ի վեր նախագահների և իրենց հայտարարությունների մակարդակով»:

 

Նախապատմություն

2013թ.-ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց, որ ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ինչը խանգարեց որպեսզի ստորագրվի Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը՝ առևտրի բաղադրիչի որոշակի անհամատեղելիության և Համաձայնագրի միայն քաղաքական  մասի ստորագրաման անհնարինության պատճառով: Միաժամանակ, Հայաստան-ԵՄ հարաբերությունները շարունակեցին զարգանալ: Այս առումով ամենամեծ ձեռքբերումներից մեկը Հայաստանի առաջխաղացումն է շարժունակության ոլորտում, ինչպես նաև ԵՄ գործակալություններում և ծրագրերում մասնակցությունը, ինչը Վիլնյուսի գագաթնաժողովից հետո համագործակցության առաջին շոշափելի արդյունքն է, քանի որ ԵՄ գործակալություններում և ծրագրերում մասնակցությունը մինչ այդ շնորհվում էր մեծամասամբ ԵՄ անդամ պետություններին: Սա հնարավորություն է ընձեռում Հայաստանին երկրի արդիականացման համար կենսական կարևորություն ունեցող ֆինանսական և վարչական օգուտներ քաղել: Այս որոշումը նշանակում է, որ այժմ Հայաստանը մուտք ունի ԵՄ-ի ամենակարևոր նախաձեռնություններում մշակույթի, կրթության, բնապահպանության և գիտության ոլորտներում և հայ քաղծառայողները կարող են ինտեգրվել ԵՄ գործակալություններ, օրինակ՝ ավիացիայի անվտանգության, բժշկության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: Հայաստանը նաև միանում է 70.2 միլիարդ բյուջեով «Հորիզոն 2020» գիտելիքի, նորարարարության և կայուն զարգացման վերաբերյալ ծրագրին: ՀՀ-ն նաև հնարավորություն կունենա մասնակցել այլ ԵՄ ծրագրերի, ինչպիսիք են LIFE-ը՝ 3.29 միլիարդ բյուջեով ծրագիր շրջակա միջավայրի և կլիմայի վերաբերյալ 2014-2020թթ. ժամանակահատվածում կամ արդեն հայտնի Էրազմուս+_ը:

Հայաստանը նաև 2013թ.-ի վերջում որդեգրեց բաց երկնքի քաղաքականությունը՝ էապես մեծացնելով իր օդային երթևեկությունը Եվրոպական երկրներ:

 

Ռիգայի գագաթնաժողովի վերաբերյալ

Արևելյան գործընկերության երկրների 4-րդ գագաթնաժողովը տեղի ունեցավ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում 2015թ.-ի մայիսի 21-22-ին, որին մասնակցեցին ԵՄ 28 անդամ պետություններից, ինչպես նաև Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուրակիանայից, Մոլդովայից և Բելառուսից երկրների կամ կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցչիներ:

Գագաթնաժողովը նախագահում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ ներկայացնում էր Եվրոպական միությունը: Այն ամփոփվեց համատեղ հայտարարությամբ, որում ներառվեցին մինչ այժմ գրանցած ձեռքբերուները և ընդգծվեցին առաջնահերթությունները և նպատակները մինչև մյուս գագաթնաժողով:

Ռիգայի գագաթնաժողովը հյուրընկալում էր Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման: ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ/Հանձնաժողովի փոխնախագահ Ֆրեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հահնը և Առևտրի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ևս մասնակցեցին գագաթնաժողովին:

Published on Saturday 23

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930