WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1714080977.5986669063568115234375', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արձանագրում է նոր մեկնարկ ՀՀ-ԵՄ հարաբերություններում - EuFoA

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արձանագրում է նոր մեկնարկ ՀՀ-ԵՄ հարաբերություններում

Այսօր` նոյեմբերի 24-ին, Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը (ՀԸԳՀ): Սա առաջին համաձայնագիրն է, որը ստորագրվում է ԵՄ-ի և ԵԱՏՄ անդամ երկրի միջև: Համաձայնագրի տեքստը բանակցությունների սեղանին է եղել մոտ 15 ամիս և նախաստորագրվել է այս տարվա մարտին:

 

«Սա պատմական օր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և արձանագրում է նոր մեկնարկ գործընկերների միջև կապերի խորացման և ուժեղացման առումով: Այս ժամանակակից, հավակնոտ և համապարփակ համաձայնագիրը խորհրդանշում է զարգացման, համագործակցության և բարեփոխումների նոր ժամանակաշրջան, և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը պատրաստակամ է ապահովելու դրա հաջողությունը»,-ասել է «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն:

 

«ՀԸԳՀ-ն ոչ թե ավարտն է, այլ սկիզբն ավելի պահանջկոտ փուլի: Հայաստանն այժմ ունի նոր գործիքներ, ավելի լավ է զինված շարունակելու բարեփոխումները, որոնք կապահովեն, որպեսզի հայկական պետությունն ու հասարակությունը դառնան ավելի լավը, արդար, բարեկեցիկ և ժողովրդավար»,-հավելել է պարոն Պինտոն:

 

ՀԸԳՀ-ի իրականացումը կապահովի վերջին տարիներին ընթացող բարեփոխումների շարունակականությունը` հատկապես իրավական, դատական համակարգերի, հանրային և սոցիալական ինստիտուտների և կառավարման ոլորտներում: Հաշվի առնելով կողմերի կիսած քաղաքական և տնտեսական հետաքրքրությունները` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է ստեղծում Հայաստանի և Եվրոպական Միության միջև առավել ամուր համագործակցության հաստատման համար` տնտեսության, այդ թվում` էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և առևտրի ասպարեզներում:

 

Համաձայնագիրը հնարավորության է ընձեռում Հայաստանին խորացնելու իր հարաբերությունները ԵՄ-ի և անդամ պետությունների հետ: Լինելով իր տեսակի մեջ առաջինը` համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել և նախադեպ դառնալ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ներառված երկրների հետ ԵՄ հետագա հարաբերությունների համար:

 

Այսօր` ավելի վաղ, նախաստորագրվել է ԵՄ-Հայաստան ավիացիոն համաձայնագիրը` ստեղծելով հնարավորությունների լայն շրջանակ եվրոպական քաղաքների և Հայաստանի միջև օդային կապերի ինտենսիվացման, ինչպես նաև մարդկանց միջև շփումների խորացման և տնտեսական փոխանակումների հետագա աճի համար:

 

«ՀՀ-ԵՄ հարաբերություններում հետագա կարևոր քայլը պետք է լինի վիզայի ազատականացումը, որը կամրագրի երկու կողմերի պատրաստակամությունը ստեղծելու կամուրջներ հասարակությունների միջև` ապահովելով նոր համաձայնագրի հումանիտար կողմը»,-եզրափակել է պարոն Պինտոն:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930