WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1711648122.7212450504302978515625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Եվրոպական շարժումը Հայոց Ցեղասպանության մասին բանաձև է ընդունում - EuFoA

Եվրոպական շարժումը Հայոց Ցեղասպանության մասին բանաձև է ընդունում

Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող համաեվրոպական կազմակերպություն է, ապրիլի 24-25-ին Ռիգայում ընթացող իր Գլխավոր ասամբլեայի նիստին միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը «իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ ԽՎ-ին (2015թ.), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

 

Բանաձևը համահեղինակել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ) «Հայաստանի եվրոպական շարժման» հետ: ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Եվրոպական շարժումը կարևոր եվրոպական կազմակերպություն է՝ մոտ 70 տարվա հիանալի պատմությամբ: Մենք շատ շնորհակալ ենք, որ այս կազմակերպությունը, որը եվրոպական արժեքների խրախուսման և ԵՄ-ի կայացման առաջամարտիկներից է, միացավ բազմաթիվ ուրիշների, ովքեր այս առանձնահատուկ տարվա ընթացքում հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

 

Բանաձևում Եվրոպական շարժումը «դատապարտում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և խստորեն դատապարտում դրանց ժխտողականությունը», ինչպես նաև «հույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կուղեկցվի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմամբ»:

«Հայաստանի եվրոպական շարժման» նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հավելում է. «Եվրոպական շարժման կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Հայաստանի եվրոպական շարժման» համար պատիվ և պարտականություն է այս գործընթացի մասը կազմել»:

 

Միջազգային եվրոպական շարժումը համաեվրոպական կազմակերպություն է, որը հիմնվել է 1948թ.-ին: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Բրյուսելում: Շարժումը կազմված է 33 ազգային ներկայացուցչություններից տարբեր եվրոպական երկրներից, ինչպես նաև 22 միջազգային ասոցիացիաներից: Դրանց թվում են եվրոպական կուսակցություններ, ներառյալ’ 3 ամենամեծ համաեվրոպական կուսակցությունները, և երիտասարդական կազմակերպություններ, ներառյալ’ Երիտասարդ եվրոպացի ֆեդերալիստները (ԵԵՖ) և Եվրոպացի ուսանողների ֆորումը (AEGEE): Շարժամն հիմնական նպատակը եվրոպական արժեքներին և եվրոպական ինտեգրացիային նպաստելն է: ՀԵԲ-ը Միջազգային եվրոպական շարժման ասոցացված անդամ է:

 

Բազմաթիվ նշանավոր քաղաքական գործիչներ են անդամակցել Եվրոպական շարժմանը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը եղել են շարժան նախագահներից:

 

Եվրոպական շարժման մեծագույն ձեռքբերումներից է Եվրոպայի խորհրդի ստեղծումը և հեղինակավոր Եվրոպայի քոլեջ-համալսարանի հիմնադրումը:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031