WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713604176.6432540416717529296875', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ավելի լայն ներգրավում - EuFoA

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ավելի լայն ներգրավում

Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) ընդունեց փաստաթուղթ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ: Գնահատելով ԵՄ-ի մոտեցումն իր անմիջական հարևանների նկատմամբ՝ փաստաթուղթը պարունակում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք դրույթներ:
Ի լրումն մյուս դրույթների, այն կոչ է անում ‹‹ԵՀՔ-ն վերափոխել առավել նպատակային և ճկուն քաղաքականության, որը կկարողանա հարմարվել գործընկեր երկրների բազմազանությանը››, — միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ ‹‹ԵՄ-ն պետք է հրավիրի ոչ-ասոցացված գործընկեր երկրներին ներգրավվելու ոլորտային համագործակցության մեջ, ներառյալ՝ նոր ոլորտային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը և գոյություն ունեցող համաձայնագրերը ամրապնդելը››: Այնուհետև, փաստաթուղթն աջակցում է հարևանության շրջանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը, և դիմում է Եվրոպական հանձնաժողովին առաջարկել ԵՀՔ երկրների մասնակությունը ԵՄ հավելյալ կառույցներում և ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ում, ԵՎՐԱՓՈԼ-ում, կամ Էրազմուսում:

Ավելին, ԵԽ փաստաթուղթը ընդգծում է նաև գործընկերների՝ Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում համագործակցության և եվրոպական քաղաքական կուսակցությունների անդամակցության կարևորությունը՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ժողովրդավար ինստիտուտների հետագա զարգացումը:
‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) կազմակերպությունը ողջունում է այս կարևորագույն դրույթները: ‹‹Դրանք հստակ արտահայտում են այն դիրքորոշումը, որ երկար ժամանակ պաշտպանում է մեր կազմակերպությունը››, — մեկնաբանում է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: ‹‹Մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները առանձնահատուկ են և պահանջում են իրենց նպատակին լավագույնս ծառայող իրավական հիմք: Այս դրույթները նաև շահավետ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխադարձ հետաքրքրությունների ոլորտները տարբերակելու համար, որոնք հնարավորինս կամրապնդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները››:
ՀԵԲ-ի Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհրդի անդամ, Բուլղարիայի պատգամավոր դոկտոր Անդրեյ Կովաչևը ավելացնում է, — ‹‹Սա բավականին կարևոր փաստաթուղթ է՝ այս օրենսդրության մեջ առաջինն իր տեսակով: Ես և իմ գործընկերները կողմ ենք այս փաստաթղթին և դրույթներին, որոնք վերաբերում են Արևելյան գործընկերությանը և Հարավային Կովկասին: Հուսով ենք՝ փաստաթուղթը խթան կհանդիսանա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման գործընթացքում››:

Բացի այդ, փաստաթուղթը այսպես կոչված սառեցված հակամարտություններում ԵՄ աջակցությամբ վստահության ձևավորման մեխանիզմներ կառուցելու նախադեպ է ստեղծում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչների ներգրավմամբ, և ‹‹կոչ է անում Փոխնախագահին/ Բարձր ներկայացուցչին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը մշակել նորարարական քայլեր և մոտեցումներ, ներառյալ հանրային հաղորդակցման մարտավարություն և ոչ-ֆորմալ խորհրդատվություն՝ երկխոսությանը և հաշտեցմանը աջակցելու նպատակով››:
Փաստաթուղթը մշակվել է ԵԺԿ խմբակցության Սլովակիայի ԵԽ պատգամավոր Էդուարդ Կուկանի կողմից և ընդունվել է ներկա գտնվող պատգամավորների մեծամասնության քվեով:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930