WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713581076.8403379917144775390625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Եվրոպական խորհրդարանը հիշատակում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը - EuFoA

Եվրոպական խորհրդարանը հիշատակում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը

Ապրիլի 15-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական խորհրդարանի փոքր լիագումար նիստը, որտեղ ընդունված բանաձևերից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։ Հղում կատարելով վերջին տարիներին նույն խնդրի վերաբերյալ ընդունված եվրոպական այլ փաստաթղթերին՝ այս բանաձևը «հարյուրամյակի նախօրեին հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին» և կոչ է անում Թուրքիային «հաշտվել իր անցյալի հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այսպիսով անկեղծ հաշտեցման ուղի հարթելով հայ և թուրք ժողովուրդների միջև»։

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ կայք՝) կազմակերպությունը ջերմորեն ողջունում է այս բանաձևը։ ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր համերաշխությունը և աջակցությունը հայ ժողովրդին’hարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այսպիսով՝ հստակորեն մերժելով ցեղասպանության ցանկացած տիպի ժխտողականություն: Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ցեղասպանության և մարդկության դեմ հանցանքների վերաբերյալ ավելի հստակ չէր կարող լինել»:

Ելույթ ունենալով բանաձևի շուրջ բանավեճի ընթացքում’ ԵԽ պատգամավոր Չարլզ Թանոքը (ԵԿՌ) մեկնաբանեց. «Հայաստանի հետ սահմանը փակելուց ի վեր Թուրքիան անողոք թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ: Թուրքիան պետք է բացի սահմանը՝ որպես բարի կամքի ժեստ»: Պատգամավոր Միշել Ռիվասին (Կանաչներ) կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ շեշտելով, որ «այդ բառն օգտագործելը պատմական նշանակություն ունի»:

 

Բանաձևի ընդունումը ուղեկցվեց ԵՄ կառավարման երկու մարմինների՝ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից արված հայտարարություններով։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և Բյուջեի և մարդկային ռեսուրսների հանձնակատար Քրիստալինա Գեորգիևան հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց «հաշվի առնել հավելյալ նպատակային քայլեր հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ընդառաջ»:

«Այսօրվա քվեարկությունը նաև Բրյուսելում գործող հայաստանյան հարցերով զբաղվող կազմակերպությունների համատեղ աշխատանքի վառ օրինակն է, և մենք հպարտ ենք, որ ՀԵԲ-ը նույնպես կարողացավ նպաստել այս կարևոր նպատակին հասնելու գործընթացին։ Մենք նաև մեր շնորհակալությունն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերին իրենց աջակցության և այս կարևորագույն հարցի տարբեր կողմերի շուրջ ընբռնում ցուցաբերելու համար»,- հավելում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան։

 

Բանաձևը ընդունվել է  ճնշող մեծամասնությամբ, ինչը ևս մեկ անգամ խոսում է այս հարցի վերաբերյալ եվրոպական միասնական դիրքորոշման մասին:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930