WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713273075.4072980880737304687500', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

ԵԽ պատգամավոր Չարլզ Թեննոքը հարցադրում է հղում Ֆեդերիկա Մոգերինիին հրադադարի խախտման մասին - EuFoA

ԵԽ պատգամավոր Չարլզ Թեննոքը հարցադրում է հղում Ֆեդերիկա Մոգերինիին հրադադարի խախտման մասին

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի ‹‹Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների›› խմբի համակարգող Դոկտոր Չարլզ Թեննոքը առաջնային հարցադրում է հղել Եվրոպական հանձնաժողովի բարձր ներկայացուցիչ և փոխնախագահին՝ Հարավային Կովկասում վերջերս տեղի ունեցող ռազմական սրված իրավիճակի մասին: Բռնությունները հանգեցրել են երեք հայ քաղաքացիների մահվան, և ընդլայնվելով մինչև Լեռնային Ղարաբաղի շփման գիծ, երկու կողմից արձանագրել են զինվորների մահվան դեպքեր:

Դոկտոր Թեննոքը, որը նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ է, ընդգծել է սեպտեմբերի 26-ին հրապարակված ԵԱՀԿ Մինսկի խմբի թարմացված առաջարկի կարևորությունը: Ըստ այդ առաջարկի ԵԱՀԿ-ի մեխանիզմներ պետք է հաստատվեն՝ շփման գծում հրադադրի խախտումները բացահայտելու նպատակով: Պատգամավորը կարծում է, որ այս նախաձեռնությունը թույլ կտա հստակ հասկանալ, թե որ կողմն է խախտում 1994 թվականին հաստատված հրադադարը:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարին դիմելիս՝ Դոկտոր Թեննոքը խնդրել է անդրադառնալ և աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերոհիշյալ առաջարկին: Նա նաև խնդրել է ներգրավել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Հերբերտ Զալբերին :

‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան ողջունում է պարոն Թեննոքի նախաձեռնությունը:

‹‹Ուրախ եմ Չարլզ Թեննոքի նախաձեռնության կապակցությամբ և վստահ եմ, որ Եվրոպական միությունը դրական ազդեցություն կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու հարցում, որն առանցքային դեր է խաղում այս հակամարտության խաղաղ լուծման համար››:
Հարցադրումները ստանալուց հետո երեք շաբաթվա ընթացքում Արտաքին գործողությունների ծառայությունը կհրապարակի իր պատասխանը:

 

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930