WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713557001.7619600296020507812500', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Բասկերի Խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը - EuFoA

Բասկերի Խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Վերջինիս նախորդել են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» /ՀԵԲ/ կազմակերպության նախաձեռնությամբ տարածաշրջան իրականացված պաշտոնական այցերը և ՀԵԲ-ի կոնտակտային ցանցի հանձնառության իրականացրած աշխատանքները:

 

Բասկերի Խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ի վերջո, այսօր ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին:
Այս կապակցությամբ «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ ԼՂ Արտաքին Գործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր, որտեղ կատարել է պաշտոնական այցեր, հանդիպել Բասկերի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, օրենսդիր մարմնի ղեկավար Տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինին, գերատեսչական և գլխավոր տեղական իշխանություններին, նաև՝ տարածաշրջանով հետաքրքրվող կազմակերպություններին:
«Ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար կառավարության ճանաչման համար և ողջունում եմ ԵՄ օրենսդրությանը համապատասխանելուն միտված ջանքերը: ԼՂ հանրությունը պետք է հպարտ լինի, որ եվրոպական տարածքում ժողովրդավարության հանձնառությունը որպես անքակտելի մաս, ճանաչվել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև՝ ԵՄ-ում», — նշել է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:

 

Սկսած 1979 թվականից, Բասկերի Երկիրը Իսպանիայի 17 ինքնավար համայնքներից մեկն է և ունի մոտավորապես 2,5 մլն բնակչություն: Այն ունի գործադիր և օրենսդիր սեփական մարմինները: Բասկերի Խորհրդարանը ենթապետական խորհրդարաններից մեկն է, որը վայելում է լիակատար իրավասություն Եվրոպական Միության տարածքում: Բասկ պաշտոնյաներն ազատ քաղաքականություն են վարում բազմաթիվ տիրույթներում, օրինակ ֆիսկալ քաղաքականություն, հարկերի հավաքագրում կամ ոստիկանական կառավարում՝ ունենալով առանձին ոստիկանական ուժեր: Տարածքային մակարդակում այլ իրավասություններից են առողջապահությունը, կրթությունը /տարրական դասարաններից մինչև համալսարաններ/, կամ տարածքային զարգացում:Ավելին, Բասկերի Երկիրն ունի Արտաքին գործողությունների սեփական ծառայություն, որը ղեկավարում է քաղաքական և մշակութային ավելի քան 200 պատվիրակությունների ցանց ամբողջ աշխարհում: Տնտեսապես Բասկերի Երկիրը Եվրամիության առավել զարգացած տարածքներից մեկն է՝ գրանցելով ավելի քան 31, 000€ տարեկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ, ինչը 20%-ով բարձր է ԵՄ ընդհանուր ցուցանիշից (25, 700€):

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930