Պատմություն

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին: Կազմակերպության կենտրոնակայանը Բրյուսելն է, մենք նաև մասնաճյուղ ունենք Երևանում: ՀԵԲ-ը գրանցված է որպես միջազգային, շահույթ չհետապնդող կազմակերպություն: ՀԵԲ-ը առաջին միջազգային կազմակերպություններից մեկն է, որը կամավոր գրանցված է նաև ԵՄ «Թափանցիկության ռեգիստրում» (գրանցման համար՝ 71696536357-87): ՀԵԲ-ը նաև աջակցում է Եվրոպական Խորհրդարանի աշխատանքներին տարբեր հանձնաժողովների և ենթահանձնաժողովների մակադակով:

 

 

Եվրոպա-Հայաստան Խորհուրդ

2009 թվականի հունիսին ՀԵԲ-ի կողմից ստեղծվեց Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ, ստեղծման մասին անգլերեն լեզվով մամլո հաղորդագրությանը ծանոթանալու համար սեղմե´ք այստեղ): ԵՀԽ-ն եզակի մարմին է, որը նպատակ ունի խթանել Եվրոպա-Հայաստան հարաբերությունները եվրոպական կողմից: Իր կազմում ընդգրկելով ողջ Եվրոպայի տարածքում առաջատար դեր ունեցող քաղաքական, բիզնես և մշակութային ոլորտների եվրոպացի ներկայացուցիչների՝ խորհուրդը այս բոլոր ոլորտներում կարևոր հիմնախնդիրների լուծման համար ուղեցույց կարող է տրամադրել:

img_1925_resized

Խորհրդի ստեղծման միջոցով ՀԵԲ-ը նպատակ ունի կիրառել նրա անդամների գիտելիքներն ու փորձը՝ Հայաստանի և Եվրոպայի միջև փոխադարձ տեղեկացվածությանը և փոխըմբռնմանը նպաստելու համար: Խորհուրդը նաև խորհրդատվություն է տրամադրում ՀԵԲ-ին իր երկարաժամկետ քաղաքականության հարցում: Այն կազմակերպության լայն ցանցի անբաժանելի մասն է կազմում:

Եվրոպա-Հայաստան խորհուրդն արդեն առիթ է ունեցել հրապարակային լսելի դարձնել իր ձայնը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերի շուրջ:

Օրինակ՝

  • Եվրոպա-Հայաստան խորհուրդը Քերոլայն Քոքսին հանձնեց Շառլ Ազնավուրի անվան մրցանակը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած նրա ակնառու նվաճումների համար (2013 թվականի նոյեմբերի 25-ին):

aznavourprizeeaac-jpeg

  • Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ (Փետրվարի 15, 2013թ.):
  • Հայաստանի ընտրությունը: Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարությունը 2012 թվականի մայիսի 6-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
  • Շնորհավոր, Հայաստա՛ն: Եվրոպա — Հայաստան խորհրդի հայտարարությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ (Սեպտեմբերի 21, 2011թ.).
  • Եվրոպա-Հայաստան խորհրդի Բաց նամակը Եվրամիությանը՝ որպես արձագանք թուրքերի կողմից ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը խոչընդոտելու փորձերին (փետրվարի 10, 2010թ.).

Խորհուրդն այժմ ունի 22 անդամ, նրանց ցանկը կարող եք բեռնել այստեղից:

 

eaac_yerevan

 

Եվրոպա-Հայաստան Տնտեսական Խորհուրդ

 

ՀԵԲ-ը ստեղծել է Եվրոպա-Հայաստան Տնտեսական Խորհուրդ: Այն բաղկացած է Եվրոպայի գործարարական համայնքի առաջատար ներկայացուցիչներից: Խորհուրդը մասնավորապես զբաղվում է Եվրոպա-Հայաստան տնտեսական կապերի զարգացմամբ և չի հանդիսանում քաղաքական տեսակետների կրող:

 

Ստեղծելով Խորհուրդը՝ ՀԵԲ-ը ձգտում է օգտագործել Խորհրդի անդամների գիտելիքները և փորձը կազմակերպության նպատակների իրագործման համար: Խորհուրդը խորհրդատվություն է մատուցում ՀԵԲ-ին բոլոր տնտեսական և գործարարական հարցերում և կազմակերպության լայնածավալ ցանցի անբաժանելի մասն է կազմում:

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մայիսի 2017
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031