Արմեն Սարգսյանի ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում. կարևոր շրջադարձ Հայաստանի քաղաքականության մեջ

Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելը կարևոր շրջադարձ է Հայաստանի քաղաքականության մեջ: Այս պատմական պահը հաջորդում է 2015 թ. հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխություններին և  եզրափակում է Հայաստանի Հանրապետության անցումը կիսանախագահական համակարգից նախագահականին:

Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին՝ համանման լինելով Եվրոպական Միության անդամ մի շարք պետությունների կառավարման համակարգերին, նշանակում է գործադիր իշխանության փոխանցումը կառավարությանն ու վարչապետին, սակայն նախագահին վերապահված առավել արարողակարգային դերը պակաս կարևորություն չունի: Պահպանելով «անաչառություն» և «առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով» (ՀՀ Սահմանադրություն, հոդված 123, կետ 3)՝ նախագահը մարմնավորում է բոլոր քաղաքացիների շահերը և ներկայացնում ազգային միասնությունը: Ակնկալվում է, որ իր յոթնամյա մանդատի ընթացքում նախագահ Սարգսյանը իր պարտականությունները կիրականացնի որպես կուսակցական քաղաքականությունից դուրս, վերկուսակցական դերակատար և կգործի անկախ խորհրդարանից և կառավարությունից: Այդպիսով տեղական մակարդակում նա կարող է աջակցել բոլոր քաղաքացիների շահին ծառայող բարեփոխումների օրակարգին, իսկ միջազգային ասպարեզում հանդես գալ ողջ երկրի անունից:

Այս փոփոխությունը նաև պարունակում է հստակ ուղերձ, թե ինչ ուղղությամբ է հայ հասարակությունը որոշել շարժվել: Ի հակադրություն երկրի հարևանությամբ ձևավորված ավտորիտար վարչակարգերին, Հայաստանը վերջին ժամանակներում իրականացնում է դրական բարեփոխումներ, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, դատական համակարգի ամրապնդման, հանրային և սոցիալական ինստիտուտների զարգացման և կառավարման ոլորտում: Այս բարեփոխումները հետագայում ևս կխրախուսվեն և օժանդակություն կստանան ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրագործմամբ:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA») նախագահ Սարգսյանին մաղթում է լավագույնը՝ Հայաստանի կապերը Եվրոպական Միության հետ ամրապնդելու և բարեփոխումների իրականացումը շարունակելու համար՝ հօգուտ արդար, բարեկեցիկ և առավել ժողովրդավարական պետության և հասարակության:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30