Արման Թաթոյան. «Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այժմ ուժեղ է և իրավականորեն պաշտպանված»

Այսօր՝ փետրվարի 8-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության բրյուսելյան գրասենյակում տեղի է ունեցել միջոցառում՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ:

 

Միջոցառմանը հաջորդել է քննարկում՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Արման Թաթոյանը ներկայացրել է այն նոր հնարավորությունները, որոնք տրվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին վերջին ժամանակաշրջանում, խոսքը, մասնավորապես, ինստիտուտի անդամների անձեռնմխելիության, Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ խորհրդարանում ունեցած մշտական ներկայացուցչության, և իրենց աշխատանքներում ՀԿ ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածության մասին է:

 

«Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը այժմ ուժեղ է և իրավականորեն պաշտպանված՝ ավելի, քան այդպիսիք Արևելյան Եվրոպայի այլ երկրներում»,-ասել է պարոն Թաթոյանը՝ հավելելով, որ հատկապես զարգացող համագործակցությունը հայաստանյան հասարակական կառույցների հետ նպաստում է ինստիտուտի աշխատանքներիի արդյունավետությանը: Պաշտպանի գրասենյակի գործունեության հիմնական ոլորտներն են՝ խոշտանգումների, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելումը, խոսքի ազատության օժանդակումը և առաջիկա ընտրությունների իրավական մեխանիզմների ապահովումը:
«Մենք ուրախ ենք, որ պարոն Թաթոյանը հնարավորություն ընձեռեց իրեն ուղղել բարդ հարցեր, և որ ԵՄ ինստիտուտներն ու միջազգային հասարակական կազմակերպությունները կարողացան «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ»,-միջոցառումը եզրափակել է EuFoA-ի գործող տնօրեն Մայքլ Քամբեքը:

 

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հուլիսի 2017
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031