WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713990886.0101020336151123046875', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Առաջընթաց ղարաբաղա-բասկյան հարաբերություններում - EuFoA

Առաջընթաց ղարաբաղա-բասկյան հարաբերություններում

Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի հետ այս շաբաթ ավարտեց Բասկերի երկրում մեկշաբաթյա առաքելությունը:

 

Սեպտեմբերի 10-ից 16-ը կայացած այցը ներառում էր հանդիպումներ բասկ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Բասկերի խորհրդարանի նախագահ տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինի և այլ պաշտոնյաների հետ՝ ինչպես մարզային, այնպես էլ տեղական մակարդակով:

 

Ուրբաթ օրը՝ սեպտեմբեր 12-ին, Բասկերի մարզային խորհրդարանը դարձավ Եվրոպական միությունում առաջին խորհրդարանը, որ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մի քանի ԱՄՆ նահանգներից եւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսից հետո:

 

Ուրբաթ օրվա հանդիպումից հետո ոչ մի քաղաքական ուժ դեմ չքվեարկեց բանաձևին Վիտորիայում գտնվող Բասկյան խորհրդարանում:

 

«Մենք ունեինք այս թեմայի շուրջ համաձայնության հասնելու հստակ կամք: Այն, ինչ մենք ուզում ենք շատ պարզ է. մենք ուզում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի: Մենք հասկանում ենք, որ բոլոր ժողովուրդները ինքնորոշման եւ իրենց ապագան ժողովրդավարական ճանապարհով կառուցելու իրավունք ունեն: Մենք՝ որպես բասկեր, ճանաչում ենք բոլոր ժողովուրդներին և, իհարկե, Լեռնային Ղարաբաղը », — ասում է Մարիա Եվգենիա Արիզաբալգան՝ իշխող կուսակցության պատգամավոր, ով պատասխանատու է դոսյեների համար:

 

Բանաձևի ընդունումից առաջ Գիպուզկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանոն հռչակել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարոն Միրզոյանի հետ Սան Սեբաստիանում ունեցած հանդիպման ժամանակ:

 

 

«Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ և անկախ երկիր ունենալուն, որը կերաշխավորի ապագա պետականություն և լեզվի ու
մշակույթի լիակատար պահպանում», — նշել է պրն. Գարիտանոն:
Պարոն Միրզոյանը եւ ՀԵԲ տնօրենը նաև հանդիպել են Սան Սեբաստիանի, Տոլոսայի եւ Գերնիկայի քաղաքապետերին՝ քննարկելով հետագա հնարավոր համագործակցության հարցը, այդ թվում նաեւ Ստեփանակերտի, Շուշիի եւ այլ քաղաքների հետ մշակութային փոխանակումները:

 

 

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին, պարոն Միրզոյանը համագործակցության եւ ճանաչման համաձայնագիր է կնքել Սան Սեբաստիանի քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրեի հետ՝ մերձեցնելով Սան Սեբաստիան քաղաքը Լեռնային Ղարաբաղին և սահմանելով համատեղ ծրագրերի համար կոնկրետ ոլորտներ:

 

«Պարբերական շփումներ պետք է պահպանվեն քաղաքների և համապատասխան գերատեսչությունների միջև՝ հեշտացնելու փոխանակումների քննարկումները և համագործակցությունը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրության հարցերը»,_նշված է համաձայնության մեջ:

 

Հաջող և արդյունավետ այցը ամփոփվել է երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930